Հեքիաթի ընթերցում և վերլուծություն

 Ապրիլի 8-ին գրադարանում անցկացվեց  Օսկա Ուայլդի "Եսամոլ հսկան" հեքիաթի ընթերցումը: Ընթերցումն անցկացրեցին խմբակի երեք անդամներ` 8-րդ դասարանի աշակերտներ  Դիանան, Մարիամը և Ջուլիան:Նյութը նախապես ընտրված էր և բաժանված հատվածների:Մասնակցում էր 4-րդ դասարանի  տասը   աշակերտ: Առաջին հատվածը ներկայացրեց Մարիամը, որի ընթացքում բաժանվեց երեխաներին նախօրոք պատրաստված նյութը:  Ընթերցունը ընդհատվում էր դադարներով, որից հետո աշակերտները կատարում էին տրված հատվածի վերլուծություն.մեկնաբանում էին և կատարում կանխատեսումներ, թե ինչ  շարունակություն կունենա հեքիաթը: Եվ այսպես , ամբողջ տեքստի ընթերցումը և քննարկումը կատարվում էր նույն սկզբունքով: Աշակերտները քննարկումների ժամանակ ուշադրություն էին դարձնում  մարդկային դրական և բարոյական արժեքներին, արտահայտում էին անկաշկանդ ու ազատ մտքեր, գնահատում էին հերոների արարքները` կապելով մեր իրականության հետ: Քննարկումը կարևոր  էր նրանով, որ յուրաքանչյուր մասնակից ցուցաբերում էր հարգալից վերաբերմունք ընկերոջ կարծիքի նկատմամբ, բայց դրանով հանդերձ` կարողանում էր հիմնավորել իր սեփական կարծիքը: Հեքիաթի ընթերցումը և վերլուծությունը հանգեցրեց նրան, որ երեխաների մոտ ձևավորվեց ազատ հաղորդակցվելու, մտքերը անկաշկանդ արտահայտելու հմտություններ և,  ամենակարևորը, սովորեցին քննադատաբար մոտենալ տեղի ունեցող յուրաքանչյուր արարքի նկատմամբ:
 Երեխաների ոգևորությունը ակնհայտ էր և սպասելի: Նմանատիպ աշխատանքները անհրաժեշտ և շատ կարևոր են ընթերցանությունը խթանելու և երեխաների մոտ գրքի նկատմամբ սեր  առաջացնելու համար:

Комментарии