Փոքրիկ իշխանը

                       Անտուան դը Սենտ- Էքզյուպերի
                     Փոքրիկ իշխան         
        
 Ապրիլի 15-ին գրադարանում հերթական ընթերցանության ժամ էր: Ընթերցանության նյութը Անտուան դը Սենտ- Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանն» էր: Ընթերցումը անցկացրեցին գրադարանային խմբակի 3 անդամներ` Դիանան, Ջուլիան և Լուիզան: Հեքիաթից ընտրվել էր 3 հատված: Մասնակիցները 4-7-րդ դասարանի աշակերտներն էին: Ջուլիան ներկայացրեց հեղինակի համառոտ կենսագրությունը, հետո կարդաց առաջին հատվածը: Երեխաներին բաժանվեցին մաքուր թերթիկներ` բաժանված 4 մասի: Երեխաները աշխատում էին զույգերով: Նրանց հանձնարարվեց հատվածը լսելուց հետո թերթիկի վրա պատկերել համապատասխան նկար ,գույն , երաժշտություն և հոտ: Եվ այսպես, մյուս հատվածների ընթերցումը նույնպես ընդհատվում էր դադարներով և քննարկումը կատարվում նույն սկզբունքով: Փոքրիկ Նարեի կատարմամբ լսեցինք «Փոքրիկ իշխանը» երգը: վերջում երեխաները ներկայացրեցին իրենց աշխատանքները:

 
                                                    
                                              
                                                                      

Комментарии