Վիլյամ Սարոյան

<<Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը>>
Ապրիլի 22-ին գրադարանում բարձրաձայն ընթերցանության ժամ էր: Ընթերցվեց Վ. Սարոյանի <<Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը>> պատմվածքի հատվածներ: Նախապես ընտրված էր 3 կարևոր հատվածներ: Խմբակի անդամներից Ջուլիան ներկայացրեց Սարոյանի համառոտ կենսագրությունը: Դիանան կարդաց առաջին հատվածը, որից հետո դադար տրվեց: Մասնակիցները 7-10-րդ դասարանի աշակերտներն էին: Դադարի պահին աշակերտները աշխատում էին զույգերով, քննարկու մ և վերլուծում էին հատվածը և զույգերից մեկը ներկայացնում էր: Հետո կարդացին 2-րդ և 3-րդ հատվածները, աշխատանքը շարունակվեց նույն կերպ: Աշակերտները ակտիվ մասնակցում էին քննարկմանը: Նրանք բանավիճում էին երեխաների արարքի շուրջը: Մի մասը արդարացնում էր արարքը` պատճառաբանելով, որ դա զվարճանքի համար էր և սոսկ չարաճճիություն էր նրանց կողմից: Մյուս մասը գտնում էր, որ դա գողություն էր, որը վատ արարք էր: Երեխաները վերջում հասկացան իրենց սխալը և հետ վերադարձրեցին  ձիուն:
Պատմվածքի ընթերցումը նպատակ ուներ խթանելու ընթերցանությունը:


                          

Комментарии