Գարնանային հիասքանչ օր էր, ստեղծագործող աշակերտները գրադարանում կարդացին իրենց ստեղծագործությունները`նվիրված մորը, գարնան զարթոնքին և որոշեցին ամեն ուր-
բաթ օր`ընթերցել իրենց և դասական գրողների ստեղծագործությունները, ծանոթանալ ժամանակակից հայ, համաշխարհային գրողների գործերին, արվեստի նորություններին:
Գ.Լ.
2.Գրադարանավար Կ. Մխիթարյանը հերթական պարապմունքն էր անցկացնում ընթերցասերների հետ,որոնք երկար տարիներ գրադարանի լավագույն բարեկամներն են:
Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը հանդիպեց նրանց, լսեց կարծիքներ, խորհուրդներ տվեց,
հաճախակի այցելել գրադարան, ծանոթանալ նորություններին, մասնակցել ընթերցումներին
և քննարկումներին. Չէ որ գիրքն է իմաստության աղբյուրը, որը ոչնչով չի կարելի փոխարինել:
Զ. Մելիքսեթյան
ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ
Ապրիլի 12` Տիեզերագնացության օր: Ռուսաց լեզվի մմ /Կ. Դավթյան/ անցկացրեց ցերեկույթ: Երաժշտության հնչյունների տակ լսվեց մի դյութիչ ձայն` մարդն առաջին անգամ թռավ տիեզերք…
Պատերին աշակերտների ձեռքով արված նկարներ էին, տեղեկություններ տիեզերագնացության մասին:
Միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով, երեխաները աշխատում էին խմբերով:
Նույն օրը հետաքրքիր միջոցառում անցկացրին Ռ. Բաբայանը և Մ. Մեսրոպյանը:
Հաջորդ օրը բաց դաս անցկացրեց Մ. Վալտերովնան:
Ապրիլի 20-ին հ. 17 դպրոցում ,, Համայնքային գործողության ծրագրի ,, շրջանակներում
անցկացվեց բարձրաձայն ընթերցանություն, որի թեման Ա. Էքզյուպերիի ,,Փոքրիկ իշխանը,,
հեքիաթն էր: Մասնակցեցին 198 և 17 դպրոցների 35 աշակերտ:
Հեքիաթից ընթերցվեց երեք հատված, բեմադրվեց դրվագներ և փոքրիկ Նարեն երգեց ,,Փոքրիկ իշխանը,, երգը: Մասնակիցները խմբերով կատարեցին քառաբաժին աշխատանք,
որտեղ պարզ երևաց թեմայի յուրացումը և ինքնուրույն մտածողությունը:
Գրադարանում անցկացվում են նաև ծրագրային դասաժամեր, որոնք ուղեկցվում են տեսաֆիլմերով`պատրաստված աշակերտների օգնությամբ:Նախագծային մեթոդով դասեր
ենք անցկացնում նաև մյուս առարկաներից:Վերջերս անգլերենի դասաժամին ուսումնասիրեցինք հայ և անգլիացի հայտնի նկարիչների գործերը, հանրահայտ բանաստեղծ և դրամատուրգ` Վ. Շեքսպիրի կյանքը, ստեղծագործությունները:
Դասն ավելի հետաքրքիր դարձնելու համար`ուսուցչի աջակցությամբ ռեսուրս կենտրոնում
դիտեցինք մեր և այլ աշակերտների պատրաստած հետաքրքրաշարժ ֆիլմերը, որը մեզ հնա-
րավորություն տվեց ավելի լավ ծանոթանալ նրանց գործերին, կյանքին, ստեղծագործություններին, հատկապես հայտնի նկարիչների հիասքանչ նկարներին: Համացանցը մեզ շատ է օգնում` հարստացնել մեր իմացության աղբյուրը:
10-3 դասարանցիներ
ՊԱՏԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐ
Հայոց տառեր, հայ գրեր,
Դուք ապրել եք դարեդար,
Մի հզոր շունչ եք տվել
Մեր մայր լեզվին հարազատ:
Հայոց տառեր, հայ գրեր,
Որ տվել եք դարեդար,
Միշտ կանգուն եք մնացել,
Մեր թիկունքին անսասան…
9-2 Քալաջյան Սուսաննա
Ցավագար Արաքս
Արաքս գետի ջրերը
Հիշեցնում են Եղեռնը,
Խառնվել է ջրերին:
Վշտամորմոք,
Լուռ հոսում ես`
Մրմնջալով
Հայի ողբը:
Արաքս, վերքդ`
Հայի վերքը,
Մինչև ու՞ր ես
Դու տանելու…
9-2 Մանուչարյան Ասթինե
9-2 Մանուչարյան Ասթինե
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.ԵՊՀ-ում ցեղասպանության մասին 2010թ. լույս է տեսել 11 անուն գիրք:
2.Մանկագիր Ս. Մուրադյանը 2010թ. Թեքեյան մրցանակաբաշխության դափնեկիր է:
3.Լույս է տեսնելու Հ. Մաթևոսյանի ,,Երեխաները,, պատմվածքը:
ՍԻՐԵԼԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ
Հաճախակի այցելեք գրադարան, ռեսուրս կենտրոն, տեղեկացեք նորին ու առաջավորին.
գիրքը դարձրեք Ձեր ամենալավ բարեկամը,համագործակցեք մեզ հետ…
ԳՐԱԴԱՐԱՆ
Комментарии
Отправить комментарий