Ավետիս Ահարոնյան "Մենավոր ծառը"

  
 Ապրիլի 18-ին անցկացվեց Ավետիս Ահարոնյանի «Մենավոր ծառը» արձակ բանստեղծության ընթերցումը: Ընտրված էր 3 հատված: Կարդացին 8-րդ դասարանի աշակերտներ Մարիամը, Ջուլիան և Դիանան: Մասնակցում էրի 4-11-րդ դասարանի աշակերտները: Աշխատում էին 4 խմբով` յուրաքանչյուր խմբում 5 աշակերտ: Յուրաքանչյուր հատվածը կարդալու հետո տրվում էր դադար և հանձնարարվում թղթերի վրա պատկերել, թե ինչ տեսան (նկար, գույն) և ինչ զգացին (երաժշտություն, հոտ): Խմբում քննարկելուց հետո անդամներից մեկը ներկայացնում էր աշխատանքը: Աշխատանքները ներկայացնում են խմբի ամենակրտսեր մասնակիցները: Նրանք գեղեցիկ և անկաշկանդ ներկայացրեցին ծառի բողոքը, լացը, հառաչանքը, փայտահատի ապրումները և նոր ծիլերի ժպիտը:

Комментарии