Գարեգին Նժդեհ 125» պլակատի մրցույթ
Մրցույթին մասնակցում էին ավագ դասարանները: 10-11-րդ դասարաններում հայտարարվեց մրցույթի մասին, ասվեց ժամանակն ու պայմանները:
Աշակերտները ամբողջությամբ ինքնուրույն պիտի աշխատեին.
· Ուսումնասիրեին Գարեգին Նժդեհի կյանքը, գործունեությունը, աշխատությունները
· Որոշեին ներկայացման ձևը ամ ձևերը
Նպատակն էր .
1. Հնարավորություն տալ աշակերտներին ազատորեն դրսևորելու իրենց հնարավորությունները
2. Պարզել աշակերտների հնարավորությունները (կազմակերպական, կրթական...)
Մրցույթին իրենց պլակատները ներկայացրեցին 101, 102, 103, 104, 105, 112, 113 դասարանները: Կար նաև անհատական աշխատանք: Պլակատները փակցվեցին առանց նշվելու, թե ում աշխատանքներն են:
Որոշ խմբեր ներկայացրել էին մի քանի տարբերակով (գիրք, պրեզենտացիա), որոնք անպայման հաշվի առնվեցին:
Որոշվեց.
1. բոլոր մասնակիցներին հանձնել մասնակցության վկայականներ,
2. 10 միավորը հաղթահարած խմբերին հանձնել առանձին նոմինացիաներում հաղթող ճանաչվելու վկայականներ.
· լավագույն մտահղացում - 105
· յուրօրինակ ձևավորում - 104
· բազմաբովանդակ աշխատանք - 112 ( 2-րդ խումբ)
· աշխատանքի լավագույն ներկայացում - 112 ( 1-ին խումբ)
3. հատուկ մրցանակ հանձնել ակտիվ անհատական մասնակցության համար 101 դասարանի աշակերտուհի Տաթևիկին:
Մասնակիցները պատասխանատվությամբ էին մոտեցեցել իրենց հանձնարարությանը, և իրենց ելույթներում նշեցին որ Գարեգին Նժդեհը հայտնագործություն է իրենց համար և անհրաժեշտություն են զգում ամենայն մանրամասնությամբ ծանոթանալու նրա «Ցեղակրոն շարժման» գաղափարախոսությանը:
Комментарии
Отправить комментарий