Ստեփան Զորյան (1889-1967)



     
Զորյան /Առաքելյան/Ստեփան Եղիայի. դասական գրող, թարգմանիչ, ակադեմիկոս, հասարակական գործիչ - ծնվել է 1889 թ-ին սեպտեմբերի 15-ին /3-ին/ Ղարաքիլիսայում/այժմ՝ Վանաձոր/։
1896-1898 թթ. սովորել է մասնավոր դպրոցում։
1904 թ.Ավարտել է տեղի ռուսական երկամյա դպրոցը։
1906 թ. մեկնել է Թիֆլիս։
1909 թ “Լումա” ամսագրում տպագրել է “Քաղցածները” պատմվածքը։
1909-1917թթ. Ստորագրել է Ստ. Րօֆֆօր գրական կեղծանունով։
1909-1911թթ. Աշխատել է “Սուրհանդակ” օրաթերթում։
1912-1919թթ. Աշխատել է “Մշակ” օրաթերթում։
1918 թ լույս է տեսել առաջին ժողովածուն “Տխուր մարդիկ” խորագրով։
1919 թ փոխադրվել է Երևան։
1922-1925թթ. Աշխատել է ՀՍՍՀ Լուսժողկոմատի պետհրատի գլխավոր խմբագիր։։
1926 թ. Աշխատել է “Հայաստանի կոոպերացիա” երկշաբաթաթերթում։։
1930 թ. Աշխատել է “Հայկինոյում”՝ որպես գրական խորհրդատու։։
1934 թ. Ընտրվել է ՍՍՀՄ գրողների միության անդամ և ՍՍՀՄ գրողների առաջին համագումարի պատգամավոր։։
1935 թ. Պարգևատրվել է “Աշխատանքային Կարմիր դրոշի” շքանշանով: 1940-1954 թթ. լույս է տեսել երկերի վեցհատորյակը: 1944 թ. լույս է տեսել “Պապ թագավոր” պատմավեպը։
1950 թ. Ընտրվել է Հայ գրողների միության վարչության քարտուղար։
1954, 1959 և 1966 թթ. Ընտրվել է ՍՍՀՄ գրողների երկրորդ, երրորդ և չորրորդ համագումարների պատգամավոր։
1959 թ. Լույս է տեսել “Հայոց բերդը” պատմավեպը։
1960-1964 թթ. Լույս է տեսել եկերի տասհատորյակը:
1965 թ. Ստ. Զորյանին շնորհվել է Հայաստանի իտությունների ակադեմիայի ակադեմիկոսի կոչում։
1967 թ. Լույս է տեսել “Վարազդատ” պատմավեպը։
1967 թ. Հոկտեմբերի 14-ին կնքել է մահկանացուն, թաղվել է Երևանում, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։
1974-1977 թթ. Լույս է տեսել երկերի հինգհատորյակը՝ ռուսերեն:
1977-1990 թթ. Լույս է տեսել երկերի ակադեմիական տասներկուհատորյակը:
1980 թ. Սահմանվել է Ստ. Զորյանի անվան ամենամյա մրցանակ։
Բազմաբեղուն է եղել Ստ. Զորյանի գրիչը. գրել է վեպեր, պատմվածքներ, ֆելիետոններ, գրականագիտական հոդվածներ, հուշեր։ Իր վեպերում նա գովերգել է մեր նախնիների քաջությունն ու հերոսությունը, նրանց պայքարը հայրենիքի ազատության համար։
Պատմվածքների հիմնական թեման ժամանակակից մարդու կյանքն է։ “Մի գիշեր անտառում” պատմվածքը գրված է մանկության հուշերի հիման վրա։
Թարգմանվել է 22 լեզուներով։ 

Комментарии