ԳՐԱԴԱՐԱՆԻ ԹԵՐԹ-2-րդ
Ապրիլի 30-ին գրադարանում տեղի ունեցավ գրական – երաժշտական ցերեկույթ` նվիրված Վ. Տերյանի գարնան և սիրո երգերին: Մասնակիցները 7-10-րդ դասարանի աշակերտներն էին:
Համառոտ ներկայացվեց Վ. Տերյանի կյանքն ու ստեղծագործությունները:Էկրանին իրար հաջորդում էին Տերյանի և հարազատների դիմանկարները:Ա.Բաբաջանյանի և Տ. Մանսուրյանի երաժշտության հնչյունների տակ արտասանում էին Տերյանի բանաստեղծությունները: Սեդայի կատարմամբ հնչեց Տերյանի խոսքերով գրված երգեր:
Ապրիլից սկսած գրադարանի խմբակի երեք անդամ Լ. Հակոբյանը, Լ. Սարգսյանը և Նաիրան
Սկսել են գրքերի վերանորոգման աշխատանքները: Նրանք առանձնացրել են մաշված գրքերը և վերանորոգել քսանից ավելի գիրք:
Եվրոպական ակումբի կամավորական խմբի տաս անդամներ դարձել են գրադարանի բարեկամները: Նրանք հաճախակի այցելում են գրադարան և օգնում գրադարանավարին:
Նրանք համարվում են պատանի գրադարանավարներ և մեծ սիրով կատարում են ստանձնված առաջադրանքները:
*
Մայիս ամսին շարունակվու մ է բարձրաձայն ընթերցանության դասերը: Ընթերցվել է Ստ.
Զորյանի << Ջրհորի մոտ>> պատնվածքը, Հ, Թումանյանի << Բարեկենդանը>>,Ա. Համբարյանի <<Մարդանոց>> պատմվածքը:
*
Մայիսի 7-ին, Երևանի թիվ 8 հատուկ դպրոցում կազմակերպվել էր 2010-2011 ուստարվա
,,Համայնքային համագործակցություն>> ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների հաշվետվության շնորհանդեսը: Մասնակից դպրոցների աշակերտների հետ անցկացվեց բարձրաձայն ընթերցանություն` Ահարոնյանի << Մենավոր ծառը>> և Վ.
Խեչումյանի <<Գլուխգործոցը>>: Կատարվեց խմբային և քառաբաժան աշխատանք:
Աշակերտները ներկայացնում էին իրենց աշխատանքները և մեկնաբանում: Համատեղ , աշխատանքի շնորհիվ աշակերտները շփվեցին միմյանց հետ, մտերմացան, մտքեր փոխանակեցին և հայտնեցին իրենց կարծիքները:
*
Մայիսի 13-ին կազմակերպվեց հանդիպում գրողներ Ա. Ավագյանի և Ա. Համբարյանի հետ:
Աշակերտները կարդացին նրանց ստեղծագործություններից , փոքրիկ Նարեն երգով ողջունեց հյուրերին:
Ա. Ավագյանը ներկայացրեց իր նոր ստեղծագործությունները, հորդորեց շատ կարդալ, իրազեկ լինել նորին ու առաջավորին:
հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում:
Մայիս ամսվա լավագույն ընթերցողներ են ճանաչվել 10-1 դասարանի աշակերտուհի Արփինե Սարգսյանը և 11-4 դասարանի աշակերտուհի Մելինե Հակոբյանը:
Комментарии
Отправить комментарий