ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ

հավելված
ՀՀ կրթության և գիտության
նախարար    Ա. Աշոտյան
<< 24 >> 11. 2010թ.
N-1640-Ն հրամանի
գրանցված է `27.01.2011թ.
պետական գրանցման կոդ`11011046


 I Ընդհանուր դրույթներ
Սույն կարգով    սահմանվում է սովորողի ընդունելության,  տեղափոխման և ազատման հետ
կապված    ծնողի  (նրա օրինական ներկայացուցչի)  դիմումի համաձայն և հանրակրթական
ուսումնական հաստատության/ այսուհետ`դպրոց / միջև  փոխհարաբերությունները:
                                          II Սովորողի  ընդունելությունը, տեղափոխումը
1. Սովորողների ընդունելությունը դպրոց իրականացվում է տնօրենի հրամանով`երեխայի
(սովորողի) ծնողի  (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի և հաստատության միջև
կնքված պայմանագրի հիման վրա:
2. Դպրոցի առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել
կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ:Ավելի փոքր
տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:
Ընդունելությունը  դպրոցում, որպես կանոն, կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի
1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:
3. Հատուկ դպրոցի  1-ին դասարան ընդունվում են տվյալ օրացուցային տարում  վեց տարին
լրացած  և ավելի բարձր տարիքի   դպրոց չհաճախած երեխաները:
4. Մինչև 16 տարի լրանալը, հիմնական կրթություն չստացած երեխային (սովորողին) դպրոց
ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը` օրենքով սահմանված կարգով:  2
5. Սահմանված   ժամկետից ուշ  երեխան դպրոց ընդունվում է.
1) մինչև երկու տարի ուշացման դեպքում` առաջին դասարան ընդհանուր հիմունքներով,
2) երկու տարուց  ավելի ուշ (մինչև 13 տարի լրանալը) երեխան  ընդունվում է  դպրոցի`իր
տարիքային խմբին  համապատասխան դասարան:
6. 5-րդ կետի  երկրորդ ենթակետի դրույթներին համապատասխան  դպրոց ընդունված
սովորողի համար  կազմակերպվում Է     պարապմունքներ  չուսումնասիրված հանրա
կրթական  հիմնական  ծրագրային  թեմաներից` ըստ անհատական ուսուցման ծրագրի:
7. 13-ից մինչև 16 տարեկան դպրոց չհաճախած երեխաները, մանկավարժական խորհրդի
որոշմամբ, ընդունվում են իրենց տարիքային խմբից մեկ կամ երկու դասարան ավելի
ցածր: Նրանց հետ կազմակերպվում են  պարապմունքներ` չուսումնասիրված հանրա
կրթական  հիմնական  ծրագրային  թեմաներից` ըստ անհատական ուսուցման ծրագրի:
8. 16  տարեկանից բարձր տարիքի դպրոց չհաճախած  երեխաները հանրակրթական
ծրագրերը կարող են յուրացնել  ինքնակրթությամբ և էքստեռն կարգով ստանալ
հիմնական կրթության վկայական (կամ միջնակարգ կրթության ատեստատ):
9.  Պետական դպրոցի տնօրենը  տվյալ  վարչական տարածքում բնակվող  երեխաներին
(սովորողներին), ծնողի կողմից դիմում ներկայացնելու դեպքում, ընդունում է  դպրոց`
ապահովելով օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմաններ:
10.  Դպրոց ընդունելության ժամանակ սովորողի  գիտելիքների ստուգում չի թույլատրվում,
բացառությամբ 16-րդ կետի և 22-րդ կետի 1-ին ենթակետով  սահմանված դեպքերի:
11. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի  (սովորողի)
ընդունելությունը դպրոց կատարվում է ընդհանուր հիմունքներով, իսկ հատուկ դպրոց`
համաձայն ոլորտը կարգավորող օրենսդրության:
12. Ազգային փոքրամասնությանը պատկանող քաղաքացու երեխաների  ընդունելությունը
դպրոց կատարվում է երեխայի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի
դասընթաց ունեցող դպրոցում /դասարանում/, իսկ դրա բացակայության դեպքում`
ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների (սովորողների) ծնողները: 3
13.  Օտարերկրյա քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
չունեցող,  երկքաղաքացի անձանց,  ինչպես նաև այն  դեպքում,  երբ ծնողներից մեկը
Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ  մյուսը`օտարերկրացի,  երեխաների
ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են  երեխաների ծնողները (նրանց օրինական
ներկայացուցիչը) անկախ  ազգային պատկանելությունից:
14. Երեխային (սովորողին) դպրոց ընդունելու համար ծնողը դպրոց է ներկայացնում .
   1) դիմում,
   2) 2 լուսանկար,
   3) երեխայի ծննդյան վկայականի պատճենը,
   4) տեղեկանք երեխայի առողջության մասին  (սպասարկող բուժհիմնարկից),
   5) դպրոցից-դպրոց սովորողի  տեղափոխման (ընդունելության) թերթիկը,
    (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու  համար),
  6) սովորողի  անձնական գործը  (առաջինից բարձր դասարաններ  ընդունվելիս),
  7) վկայագիր` <<կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ>>
տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից,  կրթության
առանձնահատուկ պայմաների կարիք ունեցող երեխաներին հատուկ դպրոց ընդունելու
համար,
     8) տեղեկանք`<<Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական
համակարգում>> հաշվառված լինելու վերաբերյալ` հակասոցիալական վարք ցուցաբերած
երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար:
15.  Հակասոցիալական  վարք  դրսևորած երեխաների ընդունելությունը  հատուկ դպրոց
կատարվում է ամբողջ տարվա  ընթացքում:
16.  Երեխաների (սովորողների) ընդունելությունը   մասնագիտացված  դպրոց  կատարվում է
նրա ծնողի  և մասնագիտացված դպրոցի միջև կնքվող պայմանագրի համաձայն:
17. Հիմնական  կրթության վկայական ստացած բոլոր աշակերտներն  իրավունք
      ունեն  ուսումը շարունակելու նույն կամ ավագ  դպրոցի 10-րդ դասարանում:
18.  Ավագ   դպրոց ընդունվելիս  սովորողի  ծնողը    ներկայացնում է  հիմնական կրթության
վկայականի բնօրինակը  և սույն կարգի 14-րդ  կետով պահանջվող փաստաթղթերը, բացա-
ռությամբ  <<Անձնական գործ>> գրքույկի:     4
19. Հայաստանի Հանրապետության միևնույն մարզի  (համայնքի)  ներսում կամ  մի մարզի  
դպրոցից այլ  մարզի  դպրոց  սովորողի  ընդունելությունը  կատարվում է ծնողի  (նրա
օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն:
20. Սովորողների (այդ թվում ոչ պետական դպրոցների) ընդունելությունը դպրոց ըստ
ենթակայության  հաշվառվում է.
1) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի
քաղաքապետարանի)  կրթության վարչություններում,
2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության
ենթակայության   և ոչ պետական   դպրոցների  սովորողներինը`  Հայաստանի
Հանրապետության կրթության և գիտության նախարարության հանրակրթության
վարչությունում:
21. Հատուկ դպրոցից հանրակրթական դպրոց աշակերտի  ընդունելությունը   կատարվում է
ծնողի  (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն: Դասարանի համապատաս-
խանությունը որոշվում է ըստ ուսումնական ծրագրերի համարժեքության:
22. Այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի  ընդունելու-
թյունը հանրակրթական  դպրոց  կատարվում է.
1) կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի բացակայության դեպքում `
   միջնակարգ կրթության  1-ին և 2-րդ աստիճանում, ինչպես նաև հիմնական կրթության
վկայականի առկայության դեպքում` 3-րդ աստիճանում  դասարանը  որոշվում է տնօրենի
հրամանով ստեղծված առարկայական հանձնաժողովների կողմից`գիտելիքների
համարժեքության արդյունքների որոշման հիման վրա:    
2) Համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տասնմեկամյա ծրագրով
ուսուցումը ընդհատած սովորողը ուսումը շարունակում է մեկ դասարան բարձր,իսկ
տասներկուամյա ծրագրով ուսուցումը ընդհատած սովորողը` նույն դասարանում:
Ուսումնական տարվա ընթացքում  վերադարձած սովորողը ներկայացնում է  նաև
տեղեկանք ընթացիկ գնահատականների մասին:
3) Ուսումնական տարվա ընթացքում  վերադարձած սովորողը, որը չի  ներկայացրել տվյալ
ուսումնական տարվա ընթացիկ գնահատականների մասին տեղեկանք, ընդունվում է
համապատասխան դասարան`բաց թողած ծրագրային նյութը լրացուցիչ պարապմունք-
ների միջոցով  լրացնելու պայմանով: 5
23. 1-ին և 2-րդ  դասարանները այլ երկրներում ռուսերենով  /կամ այլ օտար լեզվով/
ուսուցմամբ դպրոցներում /դասարանում/ սովորած Հայաստանի Հանրապետության
քաղաքացիների երեխաները  Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս ուսումը
շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում:
24. Ուսումնառության  ընթացքում առնվազն 5 տարի անընդմեջ այլ երկրներում ռուսերենով
/կամ այլ օտար լեզվով/ ուսուցմամբ դպրոցներում /դասարանում/ սովորած Հայաստանի
Հանրապետության քաղաքաքացիների  երեխաները Հայաստանի Հանրապետություն
վերադառնալիս  կարող են  ուսումը  շարունակել  ռուսերենով   /կամ այլ օտար լեզվով/
ուսուցմամբ  համապատասխան  դասարաններում:
25. Մնացած դեպքերում  այլ երկրներում ռուսերենով  /կամ այլ օտար լեզվով/ ուսուցմամբ
դպրոցներում /դասարանում/ սովորած Հայաստանի Հանրապետություն քաղաքացիների
երեխաները ուսումնական տարվա  առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետություն
վերադառնալիս   կարող են   մինչև ուսումնական  տարվա ավարտը, իսկ երկրորդ
կիսամյակում` մինչև հաջորդ ուսումնական  տարվա  ավարտը  սովորել ռուսերենով   /կամ
այլ օտար լեզվով/ ուսուցմամբ դասարանում` այդ ընթացքում հայերենի  իմացությունը
ապահովելու և  սահմանված  ժամկետը  լրանալուց հետո հայերենով  ուսուցմամբ  դասարան
տեղափոխվելու պայմանով:
26. Հանրակրթական դպրոցից հատուկ դպրոց ընդունելությունը կատարվում է համաձայն
սույն կարգի 14-րդ  կետի` պահպանելով դասարանի համապատասխանությունը ըստ
ուսումնական ծրագրի:
                                                           III Սովորողի ազատումը
27. Սովորողի  ազատումը  դպրոցից  կատարվում է.
1) ծնողի դիմումի հիման վրա,
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:
28. Ոչ  պետական, մասնագիտացված դպրոցների  կամ այլընտրանքային ծրագրում
ընդգրկված սովորողների ազատումը կամ այլ դպրոց  տեղափոխումը կարող է կատարվել
նաև ծնողի և տվյալ դպրոցի  միջև կնքված պայմանագրային դրույթները  սովորողի կամ
ծնողի կողմից չպահպանելու դեպքում:

Комментарии