Հանդիպում գրողների հետ

Մայիսի 13- ին դպրոցի գրադարանավարներ Զ.Մելիքսեթյանը և Կ.Մխիթարյանը գրադարանում կազմակերպել էին հանդիպում գրող և գեղանկարիչ Արևշատ Ավագյանի և գրող, երգահան Արսեն Համբարյանի հետ: Աշակերտները կարդացին նրանց ստեղծագործություններից: Արևշատ Ավագյանը պատմեց իր մասին և ներկայացրեց իր նոր գիրքը ,,Աստղալույս,,: Արսեն Համբարյանը խոսեց իր նոր  ,,Մարդանոց,, գրքի    մասին:


Գրողների ստեղծագործություններում արտացոլված է ժամանակակից մարդը` իր հոգսերով, պայքարով  և ներդրումով,նկատառումներով, քննադատվում է ներկան, տալիս ապագայի ուղեցույցը:
Գրողների համառոտ կենսագրականը ներկայացրեց 11-րդ դասարանի աշ-ուհի Մելինեն:  Ամալյան, Մարիամը, Հռիփսիմեն, Սերգեյը, Դիանան, Լիլիթը, Գայանեն, Ջուլիան  և
Անժելան արտասանեցին նրանց ստեղծագործություններից:
Ա. Համբարյանի  ,,Մարդանոց,, գրքի վերնագրի շուրջ ծավալվեց բանավեճ:
4-1 դաս. Նարեն ՆԺԴԵՀ-ին նվիրված երգով ողջունեց հյուրերին:
Աշակերտները իրենց հետաքրքրող հարցերով դիմեցին  գրողրներին:
Ա. Ավագյանը և Ա. Համբարյանը իրենց խոսքում հորդորեցին շատ կարդալ, ճանաչել իրենց ժամանակակցի գործերը:
Ա. Համբարյանը կատարեց Ա. Ավագյանի խոսքերով գրված
,,Կանչիր կռունկ,, երգը:
 Գրողները խոստացան հանդիպումները դարձնել շարունակական:
Գրադարանին նվիրեցին ժամանակակից գրողների  գրքերից և
                                                     Համբարյանի գրքույկ-ձայներիզը,որը ունկնդրելու են  ուրբաթ օրը / 20.05.2011թ./:
.








Комментарии