Ա. Համբարյան- Մարդանոց


ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՅԱՆ- <<ՄԱՐԴԱՆՈՑ>>
Մայիսի 20-ին գրադարանում տեղի ունեցավ բարձրաձայն ընթերցանության ժամ:
Ա. Համբարյան գրողի, երգահանի և երգչի  նվիրած  <<Մարդանոց>> գիրքը ընթերցողների շրջանում առաջացրեց հետաքրքրություն: Կազմակերպվեց գրքի  <,< Մարդանոց>> պատմվածքի  ընթերցում և քննարկում: Ընտրվել էր երեք կարևոր հատված: 11-ի աշակերտուհի Մելինեն ներկայացրեց գրողի համառոտ կենսագրականը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: Պատմվածքի հերոսը հայ մարդն է, որը հեղինակի պատկերացմամբ ճահիճն է ընկել և ոչ ոք չէր ուզում փրկել նրան: Դա հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը ներկայացնող պատմություն է:Կյանքի հատակն ընկած հայ մարդն իր մեջ ուժ է գտնում պայքարելու գորտ-առնետային և գայլանենգ չարագործների դեմ և դուրս է գալիս ճահճից:
Դա մեր ժողովրդի անցյալն է, ներկան և հավատը ապագայի նկատմամբ:
Հատվածները կարդացին ընթերցումը վարողներ Լիանան, Նաիրան և Սերգեյը:Աշակերտները
լսեցին ուշադրությամբ և ակտիվ մասնակցեցին քննարկմանը: Քանի որ  պատմվածքը հետաքրքրեց նրանց, հանձնարարվեց  կարդալ բնագիրն ամբողջությամբ:
Վերջում                                                                                 դիտեցին գրողի  համերգի տեսահոլո վակը և ունկնդրեցին իր խոսքերով գրված և իր կատարմամբ երգերը:








Комментарии