Գրադարանավարների վերապատրաստում


2011թ. փետրվարին Կրթության որակ և համապատասխանություն վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում կազմակերպվեց ավագ դպրոցի գրադարանավարների վերապատրաստողների դասընթացներ:Դասընթացները կազմակերպվել էին Միջազգային կրթության գործընկերներ IEP/Ինթերնեյշնլ Էդյուքեյշն Փարթներս / Արմենիա/ կազմակերպության և Կրթական ծրագրերի կողմից/ԾԻԳ/:
Վերապատրաստումները տևեցին մեկ շաբաթ և վերապատրաստողները ստացան հավաստագրեր, որով իրավունք ստացան վերապատրաստել հանրապետության ավագ դպրոցների գրադարանավարներին:
Հունիսի վեցին սկսվեց ավագ դպրոցի գրադարանավարների վերապատրաստումը Մեդիա կենտրոնում: Վերապատրաստումները անցան երեք փուլով: Առաջին փուլում գրադարանավարներին ողջունեցին ծրագրի ղեկավար Ամանդա Բաքընը, Լինը և նիքը և ավագ դպրոցների ծրագրի ղեկավար Նունե Դավթյանը: Վերապատրաստողները գրադարանավարներին սովորեցրին օգտվել համակարգչից և համացանցից, գրանցվել և ծանոթանալ գրադարանի WEB կայքին:Նավարկելով WEB կայքով՝ նրանք ծանոթանում էին վերապատրաստման նյութերին, կատարում քննարկումներ:Սովորողների ուսումնառության հմտությունները և կարողությունները արագ զարգացնելու համար մեծ է գրադարանի և գրադարանավարի դերը: Դրա համար էլ անհրաժեշտ էր ունենալ գրադարանների զարգացման ծրագիր, որով և կառաջնորդվեն գրադարանավարները:
Գրադարանավարների վերապատրաստման այս դասընթացը ապահովում է այն տեղեկությունները, հմտությունները և գիտելիքները, որոնք անհրաժեշտ են դպրոցի գրադարանավարներին մի նոր սերունդ մշակելու և ստեղծելու համար՝ ի նպաստ կրթության պահանջների ՝ ուսուցիչների և սովորողների ծառայությունների նոր շարք առաջարկելու համար: Սովորողների հմտությունների և կարողությունների զարգացումը պահանջում է ավելին, քան ուսուցումը զուտ դասագրքերով: Դրանք պահանջում են մի շարք այլ տեղեկատվական և գրական ռեսուրսների օգտագործում: Այլ կերպ ասած՝ դրանք պահանջում են դպրոցական գրադարանների պատշաճ զարգացում:
Վերապատրաստումների երրորդ փուլը սկսվեց հունիսի քսանից: Վերապատրաստումները վարում էին 198ավագ դպրոցի գրադարանավար Կարինե Մխիթարյանը և Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներ Վարսիկը և Անին:Վերապատրաստումը տևեց հինգ օր: Մասնակիցները տարբեր մարզերի ավագ դպրոցի գրադարանավարներ էին: Նրանք զույգերով աշխատում էին նյութերի վրա, հետո ներկայացնում և միասին քննարկում: Նրանք կատարում էին նաև գործնական աշխատանքներ կայքում:
վերապատրաստումները ավարտվեցին հունիսի 24-ին: Վերապատրաստվողներին շնորհավորեց և հավաստագրեր հանձնեց Կրթական ծրագրերի կենտրոնի /ԾԻԳ/ տնօրենի պաշտոնակատար Հայկ Մաղաքյանը: Նրանց ողջունեց նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:Վերապատրաստողները ստացան նաև Անտարիս հրատարակչության կողմից գրքեր:Ծրագրի ղեկավարների կողմից սահմանամերձ դպրոցի գրադարանավարները ստացան հանրագիտարանների հատորներ:


Комментарии