Խաչատուր Աբովյան "Վերք Հայաստանի"







20.01.12թ. դպրոցի գրադարանում տեղի ունեցավ բարձրաձայն ընթերցանության ժամ: Գրադարանավար Կ. Մխիթարյանը  ընտրել էր Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից 3 հատված: Ընթերցանությունը վարում էին խմբակի անդամները`  10դասարանի աշակերտներ Արմինեն,Սոֆին,Շաքեն և Էմման: Մասնակիցները 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտներն էին:Աշխատում էին խմբերով: Յուրաքանչյուր հատվածը կարդալուց հետո տրվում էր 5 րոպե դադար:Խմբերին բաժանվում էր նախապես պատրաստված տվյալ հատվածի օրինակները: Խմբերում նորից կարդում էին ընթերցված հատվածը, քննարկում, իսկ խմբից մեկը ներկայացնում էր հիմնական գաղափարը: Քննարկմանը ակտիվ մասնակցում էին  10-րդ  դասարանի աշակերտներ Լուսինեն, Տաթևը,Գագիկը,Սուրենը,Սերգեյը,Անուշը և Լուսինեն, իսկ 11-րդ դասարանից`  Գոհարը, Հեղինեն և Լուիզան:Վերջում նրանք հարցերով ամփոփեցին ընթերցված նյութը և լրացուցիչ տեղեկություններ տվեցին Աբովյանի մասին, ինչպես նաև Բարեկենդան տոնի մասին:
 Վերջում մի խումբ մասնակիցներ գրեցին իրենց կարծիքները միջոցառման մասին: «Բարձրաձայն ընթերցանությունը մեզ համար նորություն էր և շատ հետաքրքիր:Լսելով և ինքներս մեկ անգամ ևս կարդալով հատվածները` հասկացանք, որ առանց ընթերցանության հնարավոր չէ կայուն գիտելիքներ ձեռք բերել: Քննարկմանը մասնակցում էինք բոլորս, կարծիքներ փոխանակում, շփվում միմյանց հետ:Թեման դեռ մենք չէինք անցել, բայց արդեն բավականին տեղեկություններ ստացանք վեպի մասին:Նման ընթերցումները խթան կհանդիսանան ընթերցանության զարգացման համար»:

Комментарии

Отправить комментарий