Հունվարի 25-ին հ.198 ավագ դպրոցի 11-րդ դասարանի մի քանի աշակերտներ գրադարանավար Կ.Մխիթարյանի հետ այցելեցին Խ.Աբովյանի տուն-թանգարան:Նախապես ծանոթանալով Աբովյանի կյանքին և ստեղծագործությանը`աշակերտները որոշել էին ավելի խորությամբ ուսումնասիրելու համար լինել տուն-թանգարանում,որը նրա ծննդավայրն էր: Թանգարանի աշխատակիցները ջերմությամբ ընդունեցին և մանրամասնորեն ներկայացրեցին Աբովյանին`սկսած ծննդյան օրվանից մինչև մահվան առեղծվածները:Աշակերտներն ուշադրությամբ լսում էին և դիտում ցուցադրված նյութերն ու նկարները:Հատկապես շատ հետաքրքիր էին Դորպատի համալսարանում ուսանելու տարիներին նվիրված նկարներն ու նյութերը,նրա ձեռագիր գրքերն ու կատարած թարգմանությունները:Աշակերտներին հատկապես հետաքրքրում էր անհետացման հետ կապված առեղծվածները:Թանգարանի գիդ-աշխատող Մարինեն մանրամասնորեն ներկայացրեց անհետացման հետ կապված առեղվածները`ուշադրությունը գրավելով Գ.Էմինի խոսքերին`
ԵՂԲԱՅՐՆԵՐ ԵԿԵՔ ՇԻՐԻՄ ՉՈՐՈՆԵՆՔ
ՉԽՈՐՀԵՆՔ,ԹԵ ԻՆՉՆ ԻՆՉՊԵՍ ԵՂԱՎ
ԶԱՆԳՈՒՆ Է ՆՐԱՆ ՆԵՏԵԼ ՉԱՐԱՂԵՏ,
ԹԵ ՄԱՍԻՍ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻՆ Է ՄԵՌԵԼ,
ԶՈՀՎԵԼ Է ԴԱՎԻ ԱՐՆՈՏ ԴԱՆԱԿԻՑ,
ԹԵ ՍԵՎ ԿԱՌԵՏՈՎ ՍԻԲԻՐ ԳՆԱՑԵԼ;
ԻՆՉՈՒ ԶՈՒՐ ԿԱՌՉԵՆՔ ՄԱՀՎԱՆ ՃԱՄՓԵՔԻՑ,
ԵՐԲ ԱԲՈՎՅԱՆԸ... ՈՂՋ Է ՄՆԱՑԵԼ:
Աշակերտները եղան նաև Աբովյանի հողե տնակում,որը խնամքով պահպանված էր:Այդ տանն էր ծնվել և մեծացել մեր մեծանուն գրող Խաչատուր Աբովյանը:Այնտեղ պահպանված էին նրա անձնական իրերը,ինչպես նաև նրանց ընտանիքի կողմից օգտագործվող գործիքները և կահ-կարասին: Աբովյանի տան մուտքն այնպես էր կառուցված,որ ներս մտնելիս աշակերտները ակամա խոնարվում էին հայ մեծանուն զավակի առջև:

Комментарии
Отправить комментарий