Խաչատուր Աբովյան "Առաջին սեր"



Հունվարի 27-ին դպրոցի գրադարանում տեղի ունեցավ <<Բարձրաձայն ընթերցանության>> ժամ:  Ընթերցանության նյութը Խաչատուր Աբովյանի  <<Առաջին սեր>> պատմվածքն  էր: Ընտրված էր  պատմվածքից  3 հատված:  Ընթերցանությունը վարում էին 10-րդ դասարանի աշակերտներ Լուսինեն, Արեգնազը, Մարտինը: Մասնակիցները 10-րդ դասարանի աշակերտներն էին: Ընթերցանությունից հետո խմբերում աշակերտները նորից կարդում էին ընտրված հատվածները, քննարկում էին, փոխանակում մտքեր : Հաշվի առնելով բոլորի արտահայտած կարծիքները՝ երեխաները գալիս էին փոխադարձ համաձայնության և խմբի ձևավորած կարծիքը ներկայացնում բարձրաձայն: Աշակերտները լրացուցիչ տեղեկություններ տվեցին Վարդավառի տոնի մասին, ինչով և սկսվում էր պատմվածքը:  Երեխաները կարողանում էին գրագետ արտահայտել իրենց կարծիքները սիրո  կործանման  պատճառների  վերաբերյալ, տարբեր տեսակետներից գնահատելով  գլխավոր հերոսների՝ Վանիի և Փարիխանի  անմուրազ  սիրո ողբերգական ճակատագիրը: Քննարկումը հանգեցրեց նրան, որ աշակերտները նորից անդրաձարձան Խ. Աբովյանի ապրած ժամանակաշրջանին և մեկնաբանեցին Աբովյանի աշխարհայացքը՝  վերլուծելով նրա ստեղծագործությունների  գաղափարական բովանդակությունը: Դասի վերջում  աշակերտները դիտեցին Power Point  ծրագրով պատրաստված  աշխատանքը՝  նվիրված Խ. Աբովյանին:


Комментарии