Փետրվարի 3-ին գրադարանում բարձրաձայն ընթերցանության ժամ էր: Թեման Գ. Ջանիկյանի <<Հաղթազենները>> գիրքն էր: Դասը նվիրված էր հայոց բանակի 20-ամյակին: Գիրքը ներկայացնում է 10 ազատամարտիկների, որոնք իրենց նվիրումը հայրենիքին սրբագործեցին ճակատագրով և նույնիսկ կյանքով: Գրքից ընտրված էր <<Վահագնածինը>>, որը Հեթանոս Գագոյի մասին էր: Ընտրված էր 3 հատված: Ընթերցանությունը վարում էին 10-րդ դասարանի աշակերտներ Էմման,Լուսինեն ևՍոֆին: Աշակերտները գեղեցիկ առոգանությամբ կարդում էին հատվածները,իսկ մասնակիցները` քննարկում և արտահայտում իրենց մտքերը: Աշակերտները բավական շատ տեղեկություններ ստացան ազատամարտիկի կյանքի և գործունեության մասին: Նրանք մեծ ոգևորությամբ կարդում էին ընտրված հատվածները, վերլուծում, դասեր քաղում հայրենասեր մարդու կյանքից: Աշակերտներն իմացան, որ Հեթանոս Գագոն ընտանիքի 5-րդ երեխան էր, ծնվել է 1967թ. փետրվարի 13-ին` Տրնդեզի ավանդական ծիսակատարության օրը: Գագոն սովորել է Նոր Նորքի թ.135 դպրոցում, որը հիմա նրա անուն է կրում: Գագոն իր ուժով տարբերվում էր բոլորից: Նա Գառնիում կնքվեց արորդի և Վահագնի անունով երդվեց <<ապրել ու մեռնել ցեղամարդ>>: Արցախյան պատերազմի հենց սկզբից Գագոն պատերազմ գնաց, նա <<Թայֆոն>>հատուկ ջոկատի հրամանատար էր: 1994թ. Գագոն կարևոր մարտական հանձնարարություն կատարելիս Օմարի 2800մ. բարձրության վրա ընկավ շրջափակման մեջ և որպեսզի գերի չընկնի,ձեռնառումբերից մեկով պայթեցրեց թշնամուն,իսկ մյուսով ինքն իրեն… Խմբակի աշակերտների հուզմունքը ոգեկոչման և ոգեներշնչման իմաստնություն ձեռք բերեց.<< Հայրենիքը հերոսների մահով է անմահանում,հերոսների մահով է հավերժանում>>:
Комментарии
Отправить комментарий