Փետրվարի 9-ին <<Բարձրաձայն ընթերցանության>> հերթական ժամն էր, իսկ նյութը ընտրված էր Իսահակյանի <<Լիլիթը>> պատմվածքից: Մասնակցում էին 6-8-րդ դասարաններում սովորող աշակերտները: Իսահակյան բանաստեղծի այս պատմվածքին անդրադառնալը պայմանավորված էր նրանով, որ ընթերցողը Իսահակյան արձակագրին այնպես լավ չգիտի, ինչքան ասենք՝ Իսահակյան բանաստեղծին: Սակայն նրա արձակ ստեղծագործություններն էլ իրենց խոհական- փիլիսոփայական բովանդակությամբ և մարդկային հարաբերությունների ճշմարտացի վերարտադրութամբ նույնքան արժանի են ոչ պակաս ուշադրության: Դասի սկզբում աշակերտները նախ ներկայացրին իրենց իմացած աստվածաշնչյան պատմությունները մարդու ստեղծման, Ադամ- Եվա նախամարդկանց և մարդկային փոխհարաբերությունների մասին: Հետո ընտրված հատվածների ընթերցանությունից հետո աշակերտները մտքեր էին փոխանակում, իրար հարցեր տալիս նյութի գաղափարական բովանդակության մասին, դիպաշարի ներկայացմամբ և կերպարների վերլուծությամբ բացահայտում մարդկային ոգու՝ կատարելության հասնելու ձգտումը և , ի վերջո, մեկնաբանում մարդու տենչանքների, միշտ ավելիին հասնելու նրա ցանկալի նկատառումները: Քննարկման ժամանակ բոլոր աշակերտները ներկայացնում էին իրենց կարծիքները ազատ ու անկաշկանդ՝ ստեղծելով ջերմ և նպաստավոր միջավայր համագործակցության արդյունավետություն ապահովելու համար:

Комментарии
Отправить комментарий