Փետրվարի 24-ին անցկացվեց << Բարձրաձայն ընթերցանության >> հերթական դասաժամը: Թեման Մ. Գալշոյանի << Օրն ավետյաց >> պատմվածքն էր: Նախապես պատմվածքը բաժանվել էր երեք մասի: Ընթերցանության խմբակի անդամները առանձին- առանձին կարդացին հատվածները և մասնակիցներին հանձնարարեցին կատարել նյութի վերաբերյալ պատրաստած հարցերի քննարկում: Առաջին հատվածի վերաբերյալ աշակերտները ներկայացրին, թե գործողությունները որտեղ են կատարվում, ովքեր են պատմվածքի հերոսները և համառոտ պատմեցին դիպաշարը` ներկայացնելով կերպարների հոգեվիճակը և բացահայտելով նրանց ներաշխարհը: Երկրորդ հատվածը աշակերտները վերնագրեցին, կազմեցին այն հիմնական հարցերը, որոնց շուրջ ծավալվում էին գործողությունները: Երրորդ խումբը, պատասխանելով հանձնարարված հարցերին, 2-րդ և 3-րդ հատվածները կապեցին իրար, որին հաջորդեց բուռն քննարկումները տեքստի գաղափարական բովանդակության վերաբերյալ: Աշակերտները քննարկեցին, թե ինչու է հեղինակը ընտրել << Օրն ավետյաց>> վերնագիրը, ինչ զգացումներ ապրեցին որբերը, երբ փոքրիկ Սողոմոնին ճանապարհում էին Վաղարշապատ` Գևորգյան ճեմարանունմ սովորելու: Աշակերտները հատկապես ուշադրություն էին դարձնում այն մասերին, որոնց մեջ երևում էին հեղինակի սերն ու երախտիքը Սողոմոնի նկատմամբ` գնահատելով և արժևորելով մարդկային կամային որակները
Комментарии
Отправить комментарий