Հ. Թումանյան



 
Փետրվարի 19-ը ազգային մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:               Փետրվարի 17-ին գրադարանում  անցկացված  հերթական բարձրաձայն ընթերցանության  ժամը  նվիրված  էր  այդ օրվան: Թեման Թումանյանի  հեքիաթներն էին: Մասնակիցները 7-րդ դասարանի  աշակերտներն էին:Ընթերցանությունը վարում էին 10-րդ դասարանի  աշակերտներ  Սոֆին, Էմման, Շաքեն: Կարդացին  հատվածներ  հեքիաթներից: Հետո  երեխաները  դիտեցին  «Չախչախ  թագավորը » տեսաֆիլմը:  Մասնակիցները  քննարկեցին  նյութը  և  ֆիլմը և  մեկ  անգամ ևս  վերհիշելով Թումանյանի  ստեղծագործությունները՝  դասեր  քաղեցին  նրա  հեքիաթներից:


Քննարկումների ժամանակ աշակերտները ևս եկան այն համոզման, որ հեքիաթներն  էլ ունեն իրենց«կյանքի պատմությունը». ի՞նչ պայմաններում են ծնվել, ի՞նչ առիթով կրկնվել, ո՞րն է նրանց կենսական, այժմեական նշանակությունը ու ազդեցությունը։  Թումանյանի այն կարծիքը, թե ազգային գրականությունը չի կարոդ գոյություն ունենալ և զարգանալ առանց ժողովրդական ստեղծագործության , աշակերտների համար դարձավ ընկալելի և հասկանալի հենց Թումանյանի հեքիաթների շնորհիվ: 

Комментарии