Անրի Վեռնոյ <<Մայրիկ>>
Մարտի 16-ին գրադարանում բարձրաձայն ընթերցանության հերթական դասն էր: Ընթերցանության թեման Անրի Վեռնոյի <<Մայրիկ>> ստեղծագործությունն էր: Ընտրված էր երեք հատված: Նախքան ընթերցանությունը 10-4 դասարանի աշակերտուհի Շաքեն ներկայացրեց հեղինակի մասին կենսագրական տեղեկություններ և ստեղծագործության համառոտ սյուժեն և բովանդակությունը: Մասնակիցները 5-րդ դասարանի աշակերտներն էին, իսկ վարողները՝ խմբակի անդամները: Յուրաքանչյուր հատվածի ընթերցումից հետո աշակերտները քննարկում էին, կարծիքներ փոխանակում, վերլուծում և արտահայտում իրենց մտքերը հատվածի վերաբերյալ: Շաքեն երեխաներին պատմեց նաև ֆիլմի մասին, որը հուզիչ պատմություն է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին։ Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանն և բարությանը, դրանով իսկ նվաճում վերապրելու իրենց իրավունքը ։ Վերջում մասնակիցները գրեցին փոքրիկ շարադրություն << Մայրիկ>> վերնագրով: Աշակերտները մեծ ոգևորություն և հետաքրքրասիրություն էին ցուցաբերում, նրանցից մի քանիսը դասից անմիջապես հետո ցանկացան կարդալ գիրքն ամբողջությամբ: Ֆիլմը առաջարկվեց դիտել դպրոցի գրադարանի կայքի ֆիլմադարանից:


 


                                                                                         

Комментарии