Րաֆֆի

Հայ  խոշորագույն  վիպասան Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան) ծնվել է 1835թ. Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում,հարուստ ազնվականի ընտանիքում: Նախնական կրթություն ստացել է տեղի ծխական վարժարանում։ Հայրը` Մելիք Միրզան 13 զավակների հայր էր։ 1847-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի մասնավոր  դպրոցում։ 1852-ին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Հյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա։ 1856-ին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելու գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված։ Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի ուսումնասիրությանը», 1857–58-ին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստ ու կացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները, որոնք հետագայում նյութ են տվել նրա ստեղծագործական մտահղացումներին։ 1872 թ. Գրիգոր Արծրունին սկսում է հրատարակել<<Մշակ>> օրաթերթը, որի խմբագրի հրավերով Րաֆֆին դառնում է թերթի մշտական աշխատակիցը։ 1875-1879 թթ.Րաֆֆին  ուսուցչություն է անում Թավրիզի և Ագուլիսի հայկական դպրոցներում,իսկ այնուհետև մշտապես հաստատվում է Թիֆլիսում և զբաղվում գրական գործունեությամբ:1888 թ. ապրիլի 25-ին Րաֆֆին վախճանվում է և նրա աճյունն ամփոփված է Թիֆլիսում Խոջիվանքի հայկական գերեզմանոցում։
  Րաֆֆին թողել  է  գրական  հարուստ  ժառանգություն:Պատմական  անցյալի  դասերց  Րաֆֆու  ուշադրությունը  գրավել  են նոր ժամանակների  իրադարձությունները:Իր  առաջին պատմական  վեպի`<<Դավիթ - Բեկի>>համար նա նյութ  է  ընտրել 18-րդ դարասկզբի  ազատագրական շարժումները  Սյունիքում:Վեպի սյուժեն  սկսում է  Ստեփանոս  Շահումյանը , որը  դեգերելով հայոց  լեռնաշխարհում , փորձում  է  սկիզբ  դնել  հայրենիքի  փրկության  գործին :Տեղի  մելիքներին դիմելու բոլոր  ճիգերն  անցնում  են  ապարդյուն,և  արդեն  համոզված,որ  ազատագրական շարժումն անիրական է առանց առաջնորդի,նամակ է հղում մանկության իր ընկերոջը ՝ Դավիթ- Բեկին : Դավիթ- Բեկն իր փոքրաթիվ խմբով  գալիս է Սյունիք և ,դառնալով ժողովրդական  շարժման առաջնորդ ,զորավարական  փայլուն  հմտությամբ վերականգնում է  հայոց  պետականությունը:

Комментарии