Մարտի 30-ին գրադարանում անցկացվեց բարձրաձայն ընթերցանության ժամ: Թեման Րաֆֆու <<Դավիթ- Բեկ>> պատմավեպն էր: Ընտրված էր վեպից 3 կարևոր հատվածներ: Ընթերցանությունը վարում էին խմբակի անդամներ 10-4 դասարանի աշակերտներ Արեգնազը, Սոֆին և էմման: Մասնակիցները 5-7 -րդ դասարանի աշակերտներն էին: Էմման ներկայացրեց Րաֆֆու համառոտ կենսագրությունը: Սոֆին պատմեց վեպի սյուժեն՝ ներկայացնելով դրական և բացասական հերոսներին:Հետո ընթերցանությունը վարողները կարդացին ընտրված հատվածները: Յուրաքանչյուր հատվածի ընթերցումից հետո տրվում էր դադար և մասնակիցները , իրար հետ մտքեր փոխանակելուց հետո, արտահայտում էին իրենց կարծիքները տվյալ հատվածի մասին: 7-1 դասարանի աշակերտուհի Անիտան բնութագրեց Դավիթ-Բեկին ,որպես ոչ միայն հայրենասեր ու ազգասեր,այլ նաև բարի ու ազնիվ մարդ:Բայց վեպի հերոսը դաժան էր հայրենիքը ուրացող դավաճան մելիքների նկատմամբ: Մասնակիցները դիտեցին նաև համանուն ֆիլմը ,որը ամբողջական պատկերացում տվեց գրքի մասին:

Комментарии
Отправить комментарий