Ապրիլի 6-ին գրադարանում բարձրաձայն ընթերցանության ժամ էր:Մասնակիցները 7-8-րդ դասարանի աշակերտներն էին:Ընթերցանության նյութը Վ. Անանյանի <<Անձրև >>պատմվածքն էր: Ընթերցանությունը վարում էին Լիանան և Անժելիկան:Պատմվածքը բաժանված էր 2 մասի:Առաջին հատվածում հեղինակը պատմում էր, թե ինչպես սևագորշ ամպերից ջրառատ և ծանր թափվում էր շռնդալից անձրևը,որը հեղեղում էր արար աշխարհը:Երկրորդ հատվածում նկարագրվում էր ,թե ինչպես է բնության այդ ահեղ տարերքի պահին , հազար տեղից կարկատած վրանում ծնվում մարդը:Հորդ անձրևի ժամանակ ահաբեկված մայրը լույս աշխարհ է բերում իր փոքրիկին:Իմասատավորվում է բնությունը`մարդու գոյության հավերժությամբ:Երեխաները աշխատում էին խմբով և կատարում քառաբաժան աշխատանք՝ թղթին հանձնելով իրենց զգացածը:Վերջում ներկայացրեցին իրենց աշխատանքը և հայտնեցին իրենց կարծիքը դասի վերաբերյալ:
Комментарии
Отправить комментарий