Ակսել Բակունց-Ալպիական մանուշակ

          Ապրիլի  13-ին  գրադարանի խմբակի  հերթական   ընթերցանության  ժամն  էր:Ընթերցանության  նյութը  Ակսել   Բակունցի<<Ալպիական  մանուշակը>>պատմվածքն  էր:Մասնակիցները   7-10-րդ դասարանի  աշակերտներն  էին:Պատմվածքը  կարդացին  3  մասով:Յուրաքանչյուր  հատվածը  կասրդալուց  հետո  խումբը  քննարկում  էր, վերլուծում, բնութագրում  հերոսներին:Պատմվածքը  նուրբ  ու  քնարական   մի  ստեղծագործություն  է գեղեցիկի  և  իրականության  մասին:Իրար  հակադրվում  են  նկարչի,հնագետի  և  հնձվորի  կերպարները:Նկարչի  համար  կյանքը  գեղեցիկ  է:<<Ծաղկափոշու  մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք  էր  թվում, աշխարհը՝  ծիրանագույն  բուրաստան>>պատկերը  օգտագործվում  է  մեկ սկզբում , մեկ  էլ  պատմվածքի  վերջում,որը  խորհրդանշում է կյանքի գեղեցկությունը,բայց հակադրվում  է  կոպիտ  իրականության  հետ :   Հնագետը կորուսյալ պատմության ու ժամանակի կրողն էր: Կաքավաբերդի ավերված հնօրյա գեղեցկությունների կողքին ապրում է մի կին,որը անպաշտպան գեղեցկություն էր,ինչպես լեռնային հրաշք ծաղիկը ալպիական մանուշակը,    որը կարող են նաև տրորել: Մասնակիցները նշեցին հերոսների միջև եղած հակադրությունները:Հակադրություններ են նաև ճոճքի մեջ օրորվող բզեզի և կնոջ թիկունքին   իջնող մահակի հարվածի պատկերը:Ա.Բակունցի այս պատմվածքը հետաքրքրություն առաջացրեց նրանց մոտ և նրանք առաջարկեցին ընթերցել նույն հեղինակի ուրիշ պատմվածքներ:                                                                           

                                                                                                    



Комментарии