Ապրիլի 20-ին դպրոցի Ռեսուրս կենտրոնում անցկացվեց ընթերցանության ժամ:Թեման Հայոց ցեղասպանությունն էր:Ընթերցանության դասը անցկացվեց պատմության ուսուցչուհի Լիլիթ Գրիգորյանի հետ համատեղ: Ընթերցանության նյութը Պերճ Զեյթունցյանի <<Վերջին արևագալը>> վեպն էր:Վեպը նվիրված է Գրիգոր Զոհրապին:Գործողությունները ծավալվում են անցյալ դարի 80-ական թվականներից մինչև 1915թ-ի ապրիլը:Վեպում պատմվում է հայկական կոտորածների մասին:Վեպից ընտրված էր Գրիգոր Զոհրապի մահը նկարագրող հատվածը:Սկզբում ցուցադրվեց <<Ապրիլի 24>> խորագրով ֆիլմը,որի դիտումից հետո 8-1 դասարանի աշակերտները պատմեցին 1915թ. Երիտթուրքերի կողմից կազմակերպված հայկական կոտորածների մասին:Լ. Գրիգորյանը հարցերի միջոցով ամփոփեց նյութը: Լիանան,Մարիետան,Անուշավանը,Լևոնը,Սիրանուշը և Ալինան արտասանեցին Պ.Սևակի <<Անլռելի զանգակատուն>> պոեմից հատվածներ:
Կ.Մխիթարյանը՝ պատմելով Մեծ Եղեռնի զոհ գրողների մասին , ներկայացրեց գրքում տեղ գտած այն հատվածները,որոնք պատմում էին Սիամանթոյի,Ռուբեն Սևակի,Դ.Վարուժանի, Գրիգոր Զոհրապի և նրա ընկերոջ՝ Վազգենի , վերջին
օրերի մասին: Լիանան կարդաց Զոհրապի և Վազգենի մահը նկարագրող հատվածը,իսկ Լևոնը՝ գրքի վերջին մասը՝ դատավարությունը,որտեղ թուրքական դատարանը մեղադրում էր այն երկու մարդասպաններին, որոնք դաժանաբար սպանեցին թուրքական մեջլիսի անդամներ Վազգենին և Զոհրապին:Աշակերտները հուզվեցին այդ եղեռնական պատմությունները լսելով:Նրանք մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգեցին 1,5 մլն հայերի հիշատակը:
Աշակերտներին հայ ժողովրդի անցյալի հերոսական ու նաև ողբերգական պատմությունը ուսուցանելը ամենակարևոր աշխատանքն է, ինչը արել եք դուք նոր լուծումներով ու մոտեցմամբ: Ապրեք:
ОтветитьУдалить