Համբարձման տոն


Այս  տարի մեր  տեր  Հիսուս  Քրիստոսի  Համբարձման  օրը  Հայ  Առաքելական  եկեղեցին  տոնեց  մայիսի  17-ին:Տոնը  նշվում  է  Ս.  Զատիկին  հաջորդող  40-րդ  օրը,երբ  Տերն իր  աշակերտների  հետ  բարձրացավ  Ձիթենյաց  լեռը  և  համբարձվեց  երկինք:Նախքան  համբարձվելը  նա  աշակերտներին  պատգամեց  գնալ  և  քարոզել  Ավետարանն  ամբողջ  աշխարհում:Հենց  այս  տոնին  էր  նվիրված  մայիսի18-ին  գրադարանում  անցկացվաց  ընթերցանության  ժամը:Տոնի  և  նրա  խորհրդի  մասին  կարդացին  խմբակի  անդամները:  Մասնակիցներց  շատերը  նախորդ  օրը  մասնակցել  էին  եկեղեցու  բակում  կազմակերպված  Համբարձման  տոնին  նվիրված  միջոցառմանը:Մասնակիցներին  տրվեց  տեղեկություններ  տոնի  խորհրդի  մասին:Այդ տոնը  հայտնի  է  նաև  <<Վիճակ>>և<<Ջան  գյուլում>>անուններով:Այդ  տոնը  գեղեցիկ  նկարագրված  է   Հովհ,  Թումանյանի <<Անուշ>>պոեմում:Մասնակիցները  կարդացին  պոեմից  հատվածներ  և   հետո  դիտեցին  <<Անուշ>>  ֆիլմ-օպերան  որն  ավելի  տպավորիչ  դարձրեց  նյութը:

Комментарии