Մովսիսյան Ա.-10 հայ ականավոր արքաներ
Արտակ Մովսիսյանի <<10 հայ ականավոր արքաներ>>գիրքը նվիրված է հայոց անցյալի պետական մեծ գործիչներին:Գրքում ընդգրկված են հին և միջին դարերում ապրած խոշորագույն պետական գործիչներից 10-ը,որոնք զգալի հետք են թողել մեր ողջ պատմության մեջ:Նրանց կերպարները այսօր ուսանելի և ուղեցույց կարող են լինել նոր սերնդի համար:
Հոկտեմբերի 4-ին գրադարանում տեղի ունեցավ բարձրաձայն ընթերցանության ժամ:Նյութը ընտրված էր Արտակ Մովսիսյանի գրքից:Ընտրված հատվածը հայոց ամենաերիտասարդ արքայի`Պապի , մասին էր:Նյութը բաժանված էր երեք մասի`
1.Հայոց ամենաերիտասարդ արքան
2.Պապի գահակալումը և երկրի վերամիավորումը
3.Երիտասարդ արքայի դավադրական սպանությունը
Ընթերցանությունը վարում էին խմբակի անդամներ Նինան,Էդգարը և Սվետան:Մասնակիցները 9-10-րդ դասարանի աշակերտներն էին:
Յուրաքանչյուր հատված կարդալուց հետո աշակերտները քննարկում էին, լրացումներ անում,ներկայացնում այդ ժամանակաշրջանի հետ կապված պատմական փաստերը, ինչպես նաև գրականությունից կարդացած հերոսներին: 9-1 դասարանի աշակերտներ Հովհաննեսը և Աննան ներկայացրեցին Պապ թագավորի մասին իրենց կարդացած տեղեկությունները :Մասնակիցները ամփոփեցին կարդացած նյութը` նշելով, որ Պապը մեր պատմության մեջ մնաց որպես արքաներից ամենաերիտասարդը և ինքնատիպը:Չնայայած իր կարճ գահակալությանը` նա հիմք դրեց Հայոց եկեղեցու անկախացմանը և կատարեց բազում գործեր, որոնք Պատմահոր խոսքերով ասած <<արժանի են գրով հիշատակության>>...
Комментарии
Отправить комментарий