Կենսագրություն
1875-1957
Հայ գրականության դժվար պատմության մեջ քչերին է վիճակվել այնպիսի մեծ կյանք, ինչպիսին վիճակվեց Ավետիք Իսահակյանին: 1875 թվականի հոկտեմբերի
30 և
1957 թվականի
հոկտեմբերի
17,— Իսահակյանի
ծննդյան
և
մահվան
այս
տարեթվերի
մեջ
ընկած
է
գրեթե
82 տարի,
որ
ամփոփում
է
հիրավի
մեծահարուստ
կյանք,
պատկառելի
ոչ
միայն
ժամանակային
ընդգրկմամաբ,
այլև
ներքին
վիթխարի
և
խորապես
դրամատիկ։Իսահակյան
Ավետիք
Սահակի
(1875, Ալեքսանդրապոլ
- 1957, Երևան),
բանաստեղծ,
արձակագիր,
հասարակական
գործիչ:
Հայաստանի
ԳԱ
ակադեմիկոս:
Սովորել
է
Էջմիածնի
Գևորգյան
ճեմարանում,
1893-ին
ընդունվել
է
Լայպցիգի
համալսարան՝
որպես
ազատ
ունկնդիր:Գրակ.
գործունեությանը
զուգնթաց
վաղ
երիտասարդական
տարիներից
զբաղվել
է
նաև
քաղաքական
գործունեությամբ:
1895-ին
վերադառնալով
Լայպցիգից՝
ընդգրկվել
է
նորաստեղծ
ՀՀԴ
կուսակցության
Ալեքսանդրապոլի
կոմիտեի
մեջ,
մասնակցել
Ալեքսանդրապոլից
Արեւմտյան
Հայաստան
ուղարկվող
զինյալ
խմբերի
ստեղծմանը,
զենք
և
դրամական
միջոցների
հայթհայթման
գործին:
1896-ին
ձերբակալվել
է
և
մեկ
տարի
արգելափակվել
Երևանի
բերդում:
Բանտից
դուր
գալուց
հետո
տպագրել
է
“Երգեր
և
վերքեր»
բանաստեղծությունների
իր
առաջին
գիրքը
(1897), սակայն
շուտով
կրկին
ձերբակալվել
է
և,
որպես
ցարական
միապետության
դեմ
պայքարող
“Ընդհատակյա
հեղափոխական
կազմակերպոււթյունների»
անդամ,
աքսորվել
Օդեսա:
1897-ին
մեկնել
է
արտասահման,
Ցյուրիխի
համալսարանում
ունկնդրել
գրականության
և
փիլիսոփայության
պատմություն:
1902-ին
վերադարձել
է
հայրենիք,
ապա
հաստատվել
Թիֆլիսում:
1899-1906-ին
ստեղծել
է
«Հայդուկի
երգեր»
բանաստեղծությունների
շարքը,
որը
դարձավ
հայ
ֆիդայական
պայքարի
անդրանիկ
արտահայտությունը
հայ
դասական
պոեզիայի
մեջ:
1908-ի
դեկտեմբերին,
ի
թիվս
158 հայ
առաջադեմ
մտավորականների,
Իսահակյանը
ձերբակալվել
է
«դաշնակցության
գործով»
և
կես
տարի
Թիֆլիսի
Մետեխի
բանտում
մնալուց
հետո
(ինչպես
և
Հ.
Թումանյանը),
խոշոր
գրավականով
ազատվել
կալանքից:
Կովկասում
մնալը
այլևս
անհնար
էր,
և
1911-ին
Իսահակյանը
տարագվել
է:
Բնավ
չհավատալով
երիտթուրքերի
խոստումներին
Արեւմտյան
Հայաստանի
ինքնավարության
վերաբերյալ
և
ենթադրելով,
որ
Հայաստանին
սպառնացող
պանթուրքական
վտանգը
կարող
է
կանխել
Թուրքիայի
հովանավոր
կայզերական
Գերմանիան,
Իսահակյանը
մեկնել
է
Բեռլին
և
մի
շարք
գերմանական
մտավորականների
հետ
մասնակցել
Գերմանա-հայկական
ընկերության
ստեղծմանը՝
միաժամանակ
խմբագրելով
ընկերության
«Մեսրոբ»
պարբերական
հանդեսը:
Սկսված
առաջին
համաշխարհային
պատերազմը
և
Մեծ
եղեռնը
հաստատեցին
Իսահակյանի
ամենամռայլ
կանխատեսումները
երիտթուրքերի
հայաջինջ
քաղաքականության
վերաբերյալ:
Պատերազմից
և
եղեռնից
հետո
Իսահակյանը
արտացոլել
է
հայ
ժողովրդի
ողբերգական
ճակատագիրն
ու
նրա
հերոսական
ազատամարտը:
Բանաստեղծը
ձեռնամուխ
է
եղել
հայերի
ցեղասպանության
մեղադրականի՝
«Սպիտակ
գրքի»
ստեղծմանը,
որի
մի
զգալի
հատվածը
տեղ
է
գտել
1915-22-ի
«Հիշատակարան»
գրառումներով:
Այդ
ժամանակահատվածում
Իսահակյանը
հիմնականում
հանդես
է
եկել
հրապարակախոսական
հոդվածներով,
որոնց
բովանդականությունըՀայկական
հարցն
էր,
Հայաստանի
վերամիավորման
խնդիրը,
հայկական
պետականության
վերականգնումը:
Եղեռնի
ծանր
պատկերներով
են
հագեցած
նրա
«Ձյունն
է
եկել
ծածկել
հիմա...»,
«Հայաստանին»,
«Ահա
նորեն
գարուն
եկավ»
բանաստեղծությունները:
XIX դ.
վերջի
և
XX դ.
սկզբի
հայ
քաղաքական
կյանքի,
Հայկակական
հարցի
յուրահատուկ
համայնապատկերը
պիտի
դառնար
Իսահակյանի
«Ուստա
Կարոն»
մեծածավալ
վեպը,
որը
մշտապես
ուղեկցեց
գրողին
ստեղծագործական
կյանքում
և,
ավաղ,
մնաց
անավարտ:
«Ուստա
Կարոն»
կավարտվի
այն
օրը,
երբ
լուծվի
հայկական
հարցը»,-ասել է Վարպետը:
Իսահակյանը
այդպես
էլ
չկարողացավ
համակերպվել
Հայաստանի
մասնատման
գաղափարին.
«...մեռնեի
Սևանը
ցամաքած
չտեսնեի,
ապրեի
Արարատը
մերը
տեսնեի...»,—
սրտի
խոր
կսկիծով
ու
ցավով
կրկնում
էր
նա
և
հավատում,
որ
կգա
ժամանակը,
երբ
հայ
ժողովուրդը
դարձյալ
իր
հացը
կվաստակի
հարազատ
եզերքում:1926
Իսահակյանը
այցելեց Հայաստան։
Այստեղ
նա
հրատարակեց
նոր
բանաստեղծությունների
հավաքածու: Վերադարձավ արտասահման 1930թ և ապրեց
այնտեղ
մինչ
1936թ՝
հանդես
գալով
որպես
Խորհրդային
Միության
կողմնակից։
1936 բանաստեղծը
վերջնականապես
վերադարձավ
հայրենիք։
Ստացել
է
ԽՍՀՄ
Պետական
Մրցանակ
1946թ,
1946–57թթ
Հայաստանի
գրողների
միության
նախագահ
է։
Մահացել
է
1957թ
հոկտեմբերի
17-ին՝
Երևանում։
Комментарии
Отправить комментарий