Շիրվանզադե Ա. - Կրակ




Շիրվանզադե Ա. Կրակ                                                                                                                                        Հոկտեմբերի 12-ին գրադարանում բարձրաձայն ընթերցանության ժամ էր; Թեման Շիրվանզադեի <<Կրակ>> պատմվածքն էր: Պատմվածքը նվիրված էր նրա ուսանողական տարիներին:Ընտրված էր Սանթուրյանի մասին պատմող երկու հատված:Պատմվածքի հերոսները `Միրաբյանը,Զարիֆյանը ևՍանթուրյանը ուսանողներ էին և ապրում էին վարձով:  Սանթուրյանը գրել էր ոտանավորներ,որոնք անվանել էր <<Կրակ>>: Դա վշտացած հոգու անզուսպ բողոք էր հասարակության եսամոլության դեմ.դա մի թանձր և մահաբեր թույն էր,որ ժայթքում էր մի տառապող սրտից:Հուրը այրվում էր անհատի ներսում և անհատը, ինքն իրեն ուտելով,ոչնչանում: Զայրույթ ու բողոք կար այդ ոտանավորներում:                                            Ընթերցանությունը վարում էին 10-րդ դասարանի աշակերտներ Հռիփսիմե Վարդանյանը և Նինա Թորոսյանը: Մասնակիցները 11-րդ դասարանի աշակերտներն էին:Հատվածները կարդալուց հետո նրանք քննարկում էին և մեկնաբանոմ հիմնական գաղափարը:             Սանթուրյանը Մեռնելուց առաջ խնդրում է այրել իր տետրը`<<Կրակը>>, քանի որ ինքն էլ էր այրվում և այրվելով մոխիր դարձավ: Արդարության համար պայքարող մարդը մեռավ ,իսկ մեղավորը մնաց անպատիժ...                                                                                                            Աշակերտներին հետաքրքրեց պատմվածքը և նրանք խոստացան  կարդալ այն ամբողջությամբ:

Комментарии