Խաչատուր Աբովյան


Աղբյուրը 

http://www.findarmenia.com/arm/culture/literature/khachatur-abovyan

Խաչատուր Աբովյան

(1809-1848)
Գրականություն. Խաչատուր ԱբովյանՄեծ լուսավորիչ, գրող, մանկավարժ, հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը ծնվել է Քանաքեռ գյուղում: Սովորել է էջմիածնի վանքի դպրոցում, ապա մեկնել է Թիֆլիս և մի մասնավոր ուսումնարանում առժամանակ ուսանելուց հետո ընդունվել է նորաբաց Ներսիսյան դպրոց: Ավարտելուց հետո վերադարձել է Էջմիածին և ստանձնհլ կաթողիկոսարանի քարտուղարի ն թարգմանչի պաշտոնը:
1829 թ. էջմիածին է գալիս Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի արշավախումբը՝ Արարատի գագաթը բարձրանալու նպատակով: վերելքին, որպես թարգմանիչ, մասնակցում է նաև քսանամյա Աբովյանը: Նա աոաջիններից մեկն է, որ ոտք է դրել սուրբ լեռան կատարին:
Պարրոտի վրա մեծ տպավորություն է թողնում հայ երիտասարդը իր կրթվածությամբ և իմացություններով: Նրա օգնությամբ Աբովյանը 1830 թ. ընդունվում է Դորպատի համալսարան՝ որպես ագատ ունկնդիր: Համալսարանում սովորելով վեց տարի՝ ստանում է հիմնավոր կրթություն:
Բազմակողմանի գիտելիքներով հարստացած Աբովյանը, վերադառնալով հայրենիք, մեծ ոգևորությամբ ցանկանում է ծավալել կրթական և ստեղծագործական լայն գործունեություն, սակայն արժանանում է սառն ընդունելության: Աբովյանը ցանկանում է հիմնել մի դպրոց, որտեղ պետք է սովորեին հասարակության տարբեր խավերի երեխաներ: Կաթողիկոս Հովհաննես Կարբեցին մերժում է նրան՝ ասելով. «Դու լավ խմորել կարես զմիտս անմեղաց, այլ կրթել զնոսա, չէ քո գործ»:
1837 թվականին Աբովյանը նշանակվում է Թիֆլիսի նահանգական դպրոցների տեսչի պաշտոնակատար և պատմության ու թվաբանության ուսուցիչ: Աբովյանը մեծ լուսավորիչ էր, այսինքն՝ առաջադիմության միակ ճանապարհը տեսնում էր մարդկանց կրթելու, լուսավորելու, ազգային-հայրենասիրական գիտակցությունը արթնացնելու մեջ: վարելով նախ Թիֆլիսի նահանգական, ապա Երևանի գավառական դպրոցների տեսչի պաշտոնը նա ուզում էր իրագործել իր այդ լուսավորական ծրագրերը: Բայց նրա բոլոր նախաձեռնությունները մնում են անկատար հանդիպելով ցարական իշխանությունների և հայ հետամնաց կղերականության դիմադրությանը:
Հիասթափված ու դաոնացած այդ ամենից՝ Աբովյանը պատրաստվում էր Երևանից մեկնել Թիֆլիս՝ ստանձնելու Ներսիսյան դպրոցի տեսչի պաշտոնը: Բայց 1848 թ. ապրիլի 2-ին՝ վաղ առավոտյան, նա դուրս է գալիս տնից և այլևս չի վերադառնում: Մինչև այսօր էլ չի հաջողվել պարզել նրա անհետացման հանգամանքները:

Комментарии