Ավետիք Իսահակյան- Օջախի ծուխը






Հոկտեմբերի 19-ին գրադարանում բարձրաձայն ընթերցանության ժամ էր:Նյութը Իսահակյանի <<Օջախի ծուխը>> պատմվածքն էր:Մինչև ընթերցանության անցնելը ցուցադրվեց Իսահակյանի կյանքը և ստեղծագործությունը ներկայացնող շնորհանդեսը:Հատվածները կարդացին Նինան և Հռիփսիմեն:Մասնակիցները 9-րդ դասարանի աշակերտներն էին:Պատմվածքը 60-ամյա Վարոս ամու մասին էր,որը կնոջ մահից հետո ամուսնանում է մի երիտասարդ կնոջ հետ,որը նրան արու զավակ է պարգևում:Բայց դրա շուրջը գյուղում բամբասանքներ են տարածվում:Հարցը վիճելի և քննարկման նյութ դարձավ աշակերտների համար:Կային նաև հակասական կարծիքներ,բայց հետո աշակերտները հասկացան,որ միայնակ մարդը երջանիկ լինել չի կարող: Վերջում Վարոս ամու որդին մեծացավ,ամուսնացավ և վառ պահեց հոր տան օջախի ծուխը: Պատմվածքը հետաքրքրեց նրանց,և նրանք գրանցվեցին որպես ընթերցող և տանը ընթերցելու համար վերցրեցին Ավ.Իսահակյանի գրքերը:

Комментарии