Տաթևի վանք
Տաթևի վանքը միջնադարյան ճարտարապետական և հոգևոր-մշակութային
կենտրոն
է
ՀՀ
Սյունիքի
մարզում՝
Տաթև
գյուղից
հարավ՝
Որոտան
գետի
աջափնյա
բարձրադիր
հարթավայրում:
VIII դարի
վերջից
եղել
է
Սյունաց
եպիսկոպոսության
աթոռանիստը:Տաթևի
վանքը
հիմնադրվել
է
IV դարում,
VIII դարում
կոչվել
է
Թադեոս
առաքյալի
աշակերտ
Եվստաթեոսի
(Տաթեոս)
անունով,
որը
քրիստոնեություն
է
քարոզել
Սյունիքում
և
նահատակվել
այնտեղ:
Վանքի
գլխավոր՝
Սբ
Պողոս-Պետրոս
եկեղեցին
կառուցվել
է
895–906 թթ-ին՝ Հովհաննես
եպիսկոպոսի
նախաձեռնությամբ`
Սյունաց
գահերեց
իշխան
Աշոտի
և
Գրիգոր
Սուփան
ու
Ձագիկ
իշխանների
օժանդակությամբ:
Եկեղեցու
բարձր,
հովանոցաձև
վեղարով
գմբեթը
նստած
է
մեկ
զույգ
հզոր
մույթերի
վրա,
որոնք
խորհրդանշում
են
Պողոս
և
Պետրոս
առաքյալներին:
Եկեղեցին
կառուցված
է
մաքուր
տաշված
բազալտե
մեծադիր
քարերով:
930 թ-ին եկեղեցու
ներսը
զարդարվել
է
որմնանկարներով.
Ավագ
խորանում
պատկերված
են
գահին
նստած
Քրիստոսը,
ավելի
ցած՝
առաքյալներ
ու
սրբեր:
Արևմտյան
պատին
պահպանվել
են
դրվագներ
Ահեղ
դատաստանի
հորինվածքից,
հյուսիսային
պատին՝
Սբ
Ծննդյան
թեմայով
տեսարաններ: Արևելյան ճակատի հայկական խորշերից վերև Աշոտ իշխանի և նրա կնոջ՝ Շուշանի դիմաքանդակներն են: Եկեղեցու
գմբեթն
ավերվել
է
1138 թ-ի երկրաշարժից. վերականգնվել է 1274 թ-ին:
1931 թ-ի երկրաշարժից
վերստին
քանդված
գմբեթը
վերակառուցվել
է
1970–90-ական
թվականներին:
895 թ-ին Տաթևի
վանքը
դարձել
է
համահայկական
մշակութային
կենտրոն,
որտեղ
գործել
է
Տաթևի
համալսարանը՝
Հովհան
Որոտնեցու
և
նրա
աշակերտ
Գրիգոր
Տաթևացու
ջանքերով:
Վանքին
կից
մատենադարանը
(X դար)
գոյատևել
է
մինչև
1911–12 թթ.,
իսկ փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝
Մատենդարան:
Համալսարանին
կից
գործել
է
նաև
Տաթևի
հայտնի մանրանկարչության դպրոցը: 906 թ-ին կառուցվել
է
«Գավազան»
ճոճվող
հուշասյունը:
1087 թ-ին վանքի
դարպասի
և
նրան
կից
դամբարանի
ծածկերի
վրա
կառուցվել
է
Սբ
Աստվածածին
եկեղեցին:
1295 թ-ի երկրաշարժից
կործանված
Սբ
Գրիգոր
եկեղեցու
(848 թ-ին կառուցել
էր
Ֆիլիպե
իշխանը)
տեղում
Ստեփանոս
Օրբելյանը
կառուցել
է
թաղածածկ
դահլիճի
հորինվածքով
նոր՝
Սբ
Գրիգոր
եկեղեցին:
Արևմտյան
մուտքի
առջև
կանգնեցվել
է
բարձր,
եռաստիճան
զանգակատուն,
1787 թ-ին կառուցվել
է
Գրիգոր
Տաթևացու
դամբարանը: XVII– XVIII դարերում վանքի շուրջը կառուցվել են կիսաշրջանաձև աշտարակներով ամրացված
պարիսպներ,
կից՝
խցեր,
սեղանատունը,
առաջնորդարանի
երկհարկ
շենքը
և
այլ
շինություններ:
Պարսպից
դուրս՝
հյուսիսարևելյան
կողմում,
կանգուն
է
XVII դարի
վերջին
կառուցված
ձիթհանը,
որը
Հայաստանի
նույնատիպ
կառույցներից
առավել
լավ
պահպանվածն
ու
արժեքավորն
է:
«Ավետում»,
մանրանկար
Տաթևի
վանքում
ծաղկած
Ավետարանից
(1378 թ.,
ծաղկող՝
Գրիգոր
Տաթևացի,
Մատենադարան)Տաթև գետի վրա կանգուն
է
1672 թ-ին կառուցված միաթռիչք (7,2 մ), գլանաձև
Վանքի
արևելյան
պարսպին
ուղղահայաց
ձգվում
է
74 մ
երկարությամբ
դպրոցի
շենքը
(XVIII դար),
որը
գործել
է
մինչև
XX դարի
սկիզբը
(բացվել
է
1981–82 թթ-ի պեղումներով):
Տաթև
գյուղի
կենտրոնում
կանգուն
է
1646 թ-ին կառուցված
Սբ
Մինաս
եկեղեցին:
Տաթևի
վանքի
դիմաց՝
ձորի
հակադիր
կողմում,
պատմական
Տամալեք
գյուղի
միանավ,
թաղածածկ
Սբ
Աստվածածին
եկեղեցին
(X դար)
է,
իսկ
Տանձատափ
տեղամասից
հյուսիս՝
Ցուրավանքը:
1974–98 թ-ին համալիրն
ամբողջությամբ
վերանորոգվել
է:
Պարսպից
դուրս՝
արևմտյան
կողմում,
2001 թ-ին կանգնեցվել
է
ԳարեգինՆժդեհի
կիսանդրին՝
ի
հիշատակ
այն
պատմական
իրադարձության,
որ
Տաթևը
1919–21 թթ-ին եղել է Լեռնահայաստանի
կառավարության
(Նժդեհի
գլխավորությամբ)
նստավայրը:
Զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով 2010 թ-ին կառուցվել
է
Տաթևի
վանք–Հալիձոր
ճոպանուղին՝
5,7 կմ
երկարությամբ
(աշխարհում`
ամենաերկարը,
գրանցվել
է
«Գինեսի»
ռեկորդների
գրքում):
Комментарии
Отправить комментарий