Հոհաննես Թումանյան -Եղջերվի մահը Նոյեմբերի երկուսին գրադարանում բարձրաձայն ընթերցանության ժամ էր: Ընթերցանության թեման Հ.Թումանյանի << Եղջերվի մահը>> պատմվածքն էր: Մասնակիցները ավագ դպրոցի աշակերտներն էին:Պատմվածքը հատվածներով կարդացին խմբակի անդամներ Նինան,Հռիփսիմեն և Լաուրան: Պատմվածքը մի տխուր պատմություն է տագնապի մեջ հայտնված անտառի չքնաղ թագուհու`եղնիկի,մասին: Որսորդի գնդակից վիրավոր եղնիկը տանջվում էր,հիշում հովասուն անտառներում անցկացրած օրերը,իր հորթուկին:Նա փորձում է բարձրանալ,բայց ընկնում է ծանր թառանչով: Մասնակիցները արտահայտեցին իրենց կարծիքները,իրենց ապրած զգացումները`համեմատելով եղնիկի տառապանքն ու պայքարը մահվան դեմ մարդկային կյանքի հետ: Նրանք պատմեցին ,թե ինչ տեսան և զգացին կարդալու պահին: Յուրաքանչյուր ընթերցանությունից հետո աշակերտների մոտ հետաքրքրություն է առաջանում գրքի և ընթերցանության նկատմամբ: Նրանք գրքեր են վերցնում տանը կարդալու համար:
Комментарии
Отправить комментарий