ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆ-ՄԱՀԻՑ ՀԶՈՐԸ



Մի անգամ ես ականատես եղա այսպիսի պատկերի, ճնճղուկնե–րը խցկվել են մացառների մեջ և    ահով նայում են իրենց դիմա­ցի քարին կանգնած բազեին։ Գիշատիչը իր կեռ կտուցն ուղղել է ճնճղուկների կողմը, քիչ առաջ թեքված, հարձակման պատրաստ ու ագա­հությամբ նայում է։ Իսկ ճնճղուկները ահից հպվել են իրար, կուչ եկել այնպես, կարծես դրսում սառնամանիք է։
Երկար նայեցի ես այդ տեսարանին, ճնճղուկներն ահից չեն շարժ­վում, իսկ բազեն չի ուզում թփերի մեջ մտնել, նա սովոր է խոյանալ որ­սի վրա օդում։ Բազեի համար որսը միայն ստամոքսի խնդիր չէ, նրա որսորդությունը և՛ արվեստ է, և՛ զվարճություն, և՛ ցուցադրությունն իր վարպետության։ Հին, ազնիվ սրտի տեր որսորդի նման նա թռչունին իմաց է տալիս, փախցնում, ապա փորձում իր ճարպկությունը նրա վրա։
ճնճղուկները շարունակում էին քարացած մնալ մացառների մեջ, իսկ նրանց սուր-սուր մագիլներով թշնամին համբերությամբ սպասում էր։:
Դե նա իր որսը գտել էր, շահ ուներ, պետք է սպասեր։ Իսկ ես դա­տարկաձեռն էի, արեգակն իջնում էր դեպի լեռների թիկունքը, ինձ անհրաժեշտ էր շտապել դեպի այն շավիղները, որոնցով իրիկնադե­մին քարայծերը գնում են ջրի ողջ օրվա ընթացքում պապակած սր­տերը հովացնելու։
Գնում եմ ու մտածում. «Եթե բազեն չհեռանա այդ թփերի առաջից, տեսնես ինչքա՞ն ժամանակ կմնան այդտեղ ճնճղուկները սոված ու ծարավ»։ Ուրիշ խոսքով, ո՞րն է ուժեղ կենդանու մեջ՝ մահվան ա՞հը, թե՞ ինքը մահը (տվյալ դեպքում սովամահությունը)։
Մի քիչ փիլիսոփայական այդ հարցի պատասխանը ես գտա այդ դեպքից տարիներ անց Մարալ-բախան լեռան հարավային լանջին, սի ձորակում, աշնան մի արևոտ օր։
Երկփողանի հրացանը ձեռքիս պատրաստ բռնած՝ հետևում եմ ժայ­ռերի ճակատներով դեպի վեր վազող կաքավների երամին։ Նրանք չեն թռչում, և դրա կարիքը չունեն էլ. ուղղակի հեռվից նկատելով, որ մո­տենում եմ, անշտապ հեռանում են դեպի բարձունքները և այնտեղ շա­րունակում իրենց կիսատ թողած տաղերգությունը։
Լերկ ժայռերի տակ ցածլիկ մացառներ կան։ Հեռվից նկատեցի, որ սի արծիվ իջել է մացառներին։ Առաջին հայացքից ինձ տարօրինակ թվաց արծվի այդ անբնական վարմունքը, նա սովորաբար իջնում է ժայռի բարձր կատարին ու այնտեղից իր սուր աչքերով հետախուզում շրջակայքը։ Նրա հորիզոնը ամենից լայնն է բոլոր կենդանիների ու թռ­չունների մեջ։ Այդ ինչպե՞ս, ուրեմն, չի նեղվում նա, բարձունքի սովոր այդ թռչունը անհորիզոն այս փոսում, մտածում եմ ես ու սեպ քարերի ետևով զգուշությամբ առաջ գնում։
Մեկ է, առանց վարպետ շան օգնության, ինձ չի հաջողվի կաքավ սպանել, եկ, ավելի լավ է, տանենք այս արծիվը Երևանի բնագիտա կան թանգարանին նվեր։
Նա կանգնել է թփի վրա, լայն տարածել իր ահագին թևերը ու նրան­ցով ծածկել թուփը, ստացվել է վրան։ Ի՞նչ է սա, ինչո՞ւ է այսպես թևե­րը տարածել, կտուցը ցած կախել ու մնացել անշարժ...
Բայց ի՜նչ հուժկու թևեր ե՜ն. իսկական թանգարանին արժանի թև­եր։ Զգույշ առաջ եմ գնում։ Արծիվն անշարժ է։ Անհնարին է, որ ինձ չն­կատեր նա, որ սև ցելերում սև գառն է տեսնում ամպերից։
Նշան եմ բռնում ու դեռ չկրակած հանկարծ գլխի եմ ընկնում, մե­ռած է թռչունների արքան, թևատարած մեռած...
Մոտեցա։ Ամեն թևը մի գազ նա փռել Է թփի վրա, գլուխն անօգնա­կան կախ գցել, տանջանքից լեզուն հանել կեռ կտուցից ու հոգի I ավանդել։
Ես վեր քաշեցի նրան և մի ամբողջ ողբերգական պատմություն բացվեց ինձ համար։ Մի երկար փուշ խրվել Է արծվի կուրծքը, իսկ թև­երի հովանու տակ, թփի արմատի շուրջը մեռած ընկած են կաքավներ թվով վեց հատ։ «Դիազննությունից» պարզվեց, որ դեպքը տեղի Է ու­նեցել մոտ երկու շաբաթ առաջ և ահա թե ինչպես։
ժայռի կատարին թառած Է լինում արծիվը և այդ բարձունքից սուր հայացքով որս Է փնտրում։
ժայռի դիմացով կաքավների մի երամ Է թռչում դեպի նոր արոտա­վայր։ Արծիվը թափահարում Է իր ծանր թևերը և կտուցն ու մագիլներ։ լայն բացած բարձունքից խոյանում Է նրանց վրա։ Կաքավները սարսափահար ցած են թափվում և պահվում ահա այս փշփշոտ թփի տակ Արծիվն ահագին թափով ցած Է իջնում, խփում թփին՝ նրա արանքնե­րից իր որսը հափշտակելու դիտավորությամբ, բայց «նամարդ» փուշ; խրվում Է կուրծքը։
Մեռնում Է արծիվը փշին խրված, ու թևերը մնում են լայն տարած­ված, թփին վրան կապած։ Կաքավները մեռնում են այդ վրանի տաև ահաբեկ ու սրտատրոփ երկար սպասումից հետո։
Վայրի կենդանին բնության կողմից օժտված Է քարի նման անշւսրշ մնալու բնազդով։ Չիլ-կաքավը, օրինակ, այնպես անշարժ Է կանգնոս իր նման մանր քարերի կողքին, որ երկու քայլի վրա չես նկատում նրան, և թռչում Է հաճախ ոտքերիդ տակից։ Այդպես Է մանավանդ լո­րը։ Ինքնապաշտպանության բնազդն Է այդ։
Եվ այդպես, ապրելու բնազդը ահ Է տալիս այդ կաքավներին գիշ­եր ու ցերեկ. «Չշարժվե՛ք, ապա թե ոչ արծիվը անհամբեր սպասում Է որ հենց թփի տակից դուրս գաք, իսկույն պատառոտի»։
Ու ահա, մահվան ահը ստիպում Է այդ թռչուններին թփի տակ ան­շարժ մնալ երկար օրեր ու սովամահ լինել...

Իսկապես, ճիշտ է ասում ժողովուրդը. «Ահը վեր է, քան թե մահը...»։







Комментарии