Հատված ԸՆԹԱՑԻԿ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՈՐՊԵՍ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԽԹԱՆ գրքից: Հեղինակներ Օ.Ս.Միքայելյան և Ս.Օ.Միքայելյան:
Միավորային գնահատման իրագործման ընդունված տեսակները
Սովորողների ուսումնառության ընթացիկ արդյունքները
միավորային
գնահատմամբ
ամրագրելու
համար
գործածության
մեջ
են
ստուգման
հետևյալ տեսակները՝
1. բանավոր հարցում,
2. գործնական աշխատանք,
3. թեմատիկ գրավոր աշխատանք,
4. կիսամյակային ամփոփիչ աշխատանք:
Տնային և կարճ ժամանակի համար նախատեսվող աշխատանքների միավորային գնահատումը
պարտադիր
չէ:
Ստուգման տեսակների բազմազանությունը նպատակ ունի տարբեր տեսանկյուններից չափել աշակերտի «գլխում եղածը», որպեսզի արդյունքում ունենանք
առավել
հավաստի
գնահատական:
«Շատ
ավելի
հեշտ
է չափել գլխարկը, քան գլխում եղածը»: «Գլխում եղածը» չափելը ոչ թե ֆիզիկական, այլ փսիխոմետրիկ չափում է: Այդ չափման արդյունքի հավաստիությունը կախված
է
տարբեր
տեսանկյուններով
չափումների
քանակից. որքան
շատ
լինեն
չափումների
տեսակները,
այնքան
հուսալի
ու
հավաստի կլինեն եզրակացությունները: Ուսումնական գործընթացում ստուգման տեսակների քանակը որոշվում է` ելնելով առարկայական դաշտում դրանց իրագործելիության
հնարավորություններից:
Ժամանակի ընթացքում ստուգման պարտադիր տեսակները կարող են փոփոխվել`
ավելանալ
կամ
պակասել:
Ստուգման յուրաքանչյուր տեսակ իր կիրառման ընդհանուր ծավալով պետք է ընդգրկի տվյալ առարկայի` գնահատման ենթակա կիսամյակային ամբողջ ուսումնական
ծրագրային
նյութը
և
դրան
բնորոշ
կրթության բովանդակային բաղադրիչները: Մեկ կիսամյակում
ստուգման
յուրաքանչյուր տեսակի կիրառման հաճախականությունը որոշելու նպատակով ծրագրային
նյութը
բաժանվում
է
մասերի,
որոնք
կոչվում
են
թեմաներ:
Միավորային գնահատման նպատակով կարելի է (ոչ պարտադիր) օգտագործել կարճաժամկետ թեմատիկ աշխատանքներ, ինչպես նաև տնային առաջադրանքները` որպես բանավոր հարցումներ:
Միավորային գնահատման ենթակա պարտադիր աշխատանքից բացակայած
սովորողի
համար
նշանակվում
է
այն
հանձնելու
նոր
ժամկետ:
Տարբեր բաղադրիչներով միավորային գնահատումն օգնում է առավել ամբողջական պատկերացում կազմել սովորողի մասին: Դրանով բացահայտվում են վերջինիս`
տարբեր
կարողությունների
և
հմտությունների տիրապետման աստիճանները: Այդ համապատկերում
սովորողին
պարզ են դառնում նրա գործունեության հաջողված և թերի կողմերը: Դա հնարավորություն է ընձեռում
սեփական
թերությունները
վերացնել,
ինչպես նաև ճիշտ կողմնորոշվել ապագա մասնագիտություն ընտրելիս:
Միավորային գնահատումն աշակերտի ուսումնական ձեռքբերումների նիշային կամ թվային
արտահայտությունն է, որի միջոցով
պատկերացում
է
կազմվում
կրթական
պահանջներին
աշակերտի
համապատասխանության
աստիճանի
մասին:
Ընթացիկ առաջադիմության արդյունքները բացահայտելու նպատակով
գործածության
երաշխավորվող
չորս
տեսակներից
յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս ստուգելու սովորողի, խմբի, դասարանի և դպրոցի
կողմից
հանրակրթական
պետական
չափորոշիչների,
ուսումնական
ծրագրերի
պահանջների
կատարման
ընթացքը,
յուրաքանչյուր
սովորողի ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների փաստացի վիճակը, նրա արժեքային համակարգը:
Բանավոր
հարցում
Բանավոր հարցումը գնահատման մի տեսակ է, որի ժամանակ աշակերտը
բանավոր
խոսքով
ներկայացնում
է
յուրացրած
ուսումնական նյութը` դրսևորելով ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:
Բանավոր հարցման հիմնական առավելությունն այն է, որ դրանով ստուգվում
են
սովորողի
ոչ
միայն
մտապահման
ու
վերարտադրման ընդունակությունները, այլ նաև նյութի գիտակցված ընկալման մակարդակը: Այն ավելի ամբողջական պատկերացում է տալիս աշակերտի մտավոր կարողությունների, գիտելիքների յուրացման, լեզվամտածողության,
վերարտադրելու և ստեղծագործական կարողությունների մասին:
Բանավոր հարցման միջոցով պարզվում են սովորողի ձեռքբերումները հետևյալ ուղղություններով.
բանավոր խոսք,
վերարտադրություն,
հաղորդակցություն,
համագործակցություն,
լեզվամտածողություն,
գիտելիքի յուրացում,
տրամաբանություն,
ստեղծագործական մտածողություն,
ուսումնական գործունեություն ցուցաբերելու (մոդելավորելու) կարողություններ:
Բանավոր հարցումը կարելի է իրականացնել
առանձին սովորողների` տեղում կամ գրատախտակի մոտ հարցման միջոցով,
աշակերտներին ուղղված բանավոր հարցերի միջոցով,
տնային աշխատանքների ստուգմամբ,
համագործակցային (խմբային) կամ փոխներգործուն տեխնոլոգիաների կիրառմամբ:
Բանավոր հարցումը կարելի է գնահատել հետևյալ հիմնական չափանիշներով.
1. ակադեմիական գիտելիքի իմացություն,
2. կիրառելու կարողություն,
3. ներկայացնելու կարողություն,
4. ինքնուրույն աշխատելու և ստեղծագործելու կարողություն,
5. միջառարկայական կապեր տեսնելու կարողություն:
Գործնական
աշխատանք և
կիրառություններ
Հանրակրթության դերը պայմանավորված է նաև նրա գործնականկիրառական
նշանակությամբ:
Ժամանակակից
պայմաններում
ուսուցման
կարևոր
նպատակներից
մեկն
է`
աշակերտին
սովորեցնել
ձեռք
բերած
գիտելիքներն
ու
կարողությունները
կիրառել
կյանքում
հանդիպող տարբեր գործնական խնդիրներ լուծելիս:
Գործնական անվանենք սովորողների կողմից կատարվող այն աշխատանքները, որոնք վերաբերում
են
նրանց
ձեռք
բերած
գիտելիքների, կարողությունների
և
հմտությունների
գործնական
կիրառություններին (ենթադրվում է նաև չափիչ սարքերի կամ համակարգչի կիրառություն):
Գործնական կարող ենք համարել այն աշխատանքները, որոնց կատարման
համար
թուղթ
ու
գրիչից
բացի
օգտագործվում
են
նաև
այլ
միջոցներ:
Գործնական աշխատանքներ են ուսումնական փորձերն ու լաբորատոր աշխատանքները,
ինչպես
նաև
ուսումնական
գործընթացում
նախատեսվող ֆիզիկական պատրաստվածությունն ու այլ ֆիզիկական
աշխատանքներ:
Կարևոր է նկատի ունենալ, որ սովորողների սոցիալական հմտությունների զարգացումն ու արժեքային
համակարգի
ձևավորումը
դիտվումեն
որպես
ուսումնական
թեմաների
ուսուցմանն
ուղեկցող
պահանջներ:
Գործնական աշխատանքների հիմնական նպատակներն
ու
խնդիրներն
են.
ձևավորել և զարգացնել սոցիալական հմտություններ,
մատուցել կիրառման համար անհրաժեշտ տեսական և գործնական
նյութ,
նպաստել անհատի ինքնադրսևորմանը, կենսագործունեությանը և կրթության
շարունակականության
ապահովմանն
ուղղված հմտությունների զարգացմանը:
Սովորողներին ներկայացվող չափորոշիչային և ծրագրային
պահանջների
համաձայն,
նախատեսվում
են
տարբեր
բնույթի
ու
տիպի
գործնական
աշխատանքներ.
1. հարցումների, դիտարկումների միջոցով տվյալների
հավաքում և օգտագործում աղյուսակների և գծապատկերների
տեսքով,
2. մոդելների, ձևանմուշների և մանրակերտերի (մակետների) պատրաստում,
3. դասավանդման համար անհրաժեշտ ուսումնական նյութերի ստեղծում (պաստառներ, ցուցափեղկեր (ստենդներ), տեսաֆիլմեր, էլեկտրոնային ներկայացումներ և այլն),
4. լաբորատոր աշխատանքների կատարում,
5. երևակայական փորձեր:
Կատարած գործնական աշխատանքի համար սովորողները գնահատվում են միավորներով: Դրանք կարող են հանձնարարվել ինչպես տանը, այնպես էլ դպրոցում կատարելու համար:
Գործնական աշխատանքները հիմնականում անցկացվում են երկու ձևով: Առաջին` աշակերտը դասընկերների ներկայությամբ կատարում է որոշակի գործնական առաջադրանք, որն ուղեկցվում է բացատրություններով: Մյուս աշակերտները հետևում են բացատրությանը և, անհրաժեշտության դեպքում, կատարում համապատասխան շտկումներ կամ մեկնաբանություններ: Երկրորդ` սովորողների կարողությունների ու հմտությունների ստուգումը կատարվում է միաժամանակ` յուրաքանչյուր աշակերտին տալով անհատական կամ տարբերակված առաջադրանք: Այս դեպքում նախընտրելի է, որ աշխատանքները կատարվեն դրանց համար նախատեսված առանձին տետրում, որն ուսուցիչն ստուգում և գնահատում է դասի ընթացքում կամ դասերից հետո:
Տեղանքում իրականացվող գործնական աշխատանքներն անցկացվում
են խմբային մեթոդների կանոններով:
Գործնական աշխատանքները գնահատելիս հաշվի
են
առնվում.
տրված գործնական առաջադրանքին բնորոշ ընդհանրացումների,
գաղափարների
ու
փաստերի
ըմբռնման
աստիճանը,
նորովի կամ ստեղծագործական մոտեցումը,
առաջադրանքի համար անհրաժեշտ հաշվարկներ կատարելու կարողությունը,
գործողությունների արդյունքները վերլուծելու և հաղորդելու կարողությունը:
Թեմատիկ
աշխատանք
Թեմատիկ գրավոր աշխատանքն միավորային գնահատման մի տեսակ
է,
որի
իրականացման
ընթացքում
սովորողն
իր
ուսանած
ուսումնական
նյութը
ներկայացնում
է
գրավոր:
Այդ աշխատանքները տրվում են ծրագրային որոշակի թեմա ուսուցանելուց հետո: Թեմատիկ
գրավոր
աշխատանքում
պետք
է
ընդգրկվեն սովորողներին ներկայացվող չափորոշիչային պահանջներին համապատասխան
առաջադրանքներ`
դրանց
յուրացման
մակարդակը
բացահայտելու
նպատակով:
Կախված
ուսումնական
առարկայից
և
թեմայից` թեմատիկ
աշխատանքը
կարող
է
լինել
բանավոր
կան
գործնական:
Առաջադրանքները կարող են տրվել թեստերով, որոնցում ներառված են ծրագրում առկա տարաբնույթ առաջադրանքներ.
պատասխանի ընդարձակ շարադրմամբ,
ճիշտ պատասխանի ընտրությամբ,
կարճ պատասխան պահանջող,
ապացուցում պահանջող,
գործնական, կիրառական նշանակություն ունեցող,
կառուցվածքի փոփոխություն պահանջող,
գծապատկերի կազմման պահանջով,
համապատասխանեցման պահանջով,
բաց թողածը լրացնելու պահանջով,
ստեղծագործական մոտեցում պահանջող, կամ դրանց համադրմամբ:
Թեմատիկ գրավոր աշխատանքներում պետք է ներառվեն 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի բարդության առաջադրանքներ, ինչպես նաև համեմատաբար
դժվար
առաջադրանքներ,
որոնք
պահանջում
են
նյութի
խորքային
յուրացում,
բարդ
և
անծանոթ
իրադրություններում
կողմնորոշվելու կարողություն, գիտելիքներն ստեղծագործաբար կիրառելու հմտություն:
Այդ գրավոր աշխատանքները գնահատվում են 10 միավորային համակարգով:
Կարևոր են նաև կարճաժամկետ գրավոր աշխատանքները, որոնց տրման նպատակն է որոշել ուսումնասիրված թեմաներից սովորողների ձեռք բերած գիտելիքների, կարողությունների
ու հմտությունների մակարդակը, ու դրա հիման վրա կատարել եզրահանգումներ և պլանավորել
անհրաժեշտ քայլեր:
Կիսամյակային
ամփոփիչ աշխատանք
Կիսամյակային ամփոփիչ աշխատանքի նպատակն է` պարզել կիսամյակի ընթացքում աշակերտի ձեռք բերած գիտելիքի և կրթության բովանդակության «կարողություններ և հմտություններ» բաղադրիչի մակարդակը, ինչպես
նաև պարզել կիսամյակի վերջում աշակերտի մնացորդային գիտելիքը:
Կիսամյակային ամփոփիչ աշխատանքը կարող է իրագործվել բանավոր հարցման, գրավոր
աշխատանքի կամ գործնական աշխատանքի միջոցով: Հարցման
ձևը որոշում են առարկայական մասնագետներն ու
տնօրինությունը:
Կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքին տրվող ժամանակը որոշվում է` կախված
ուսումնական առարկայից: Աշխատանքին տրվող ժամանակը
պետք է համապատասխանի թեստի առաջադրանքն երը կատարելու
աշակերտի հնարավորություններին:
Կիսամյակային ամփոփիչ աշխատանքը պետք է պարունակի չափորոշչով նախատեսված բոլոր
բարդության առաջադրանքներ և ընդգրկի ամբողջ կիսամյակի
ընթացքում անցած նյութը: Ընդ որում, թեստը պետք է պարունակի ստուգվող
նյութի առաջին և երկրորդ աստիճանի բարդության առաջադրանքներ,
իսկ երրորդ և չորրորդ աստիճանի բարդության առաջադրանքների ընտրությունը, կախված թեստի
ծավալից և թեմաներից, թողնվում է թեստը
կազմողին:
Թեստը պետք է ապահովի աշակերտի առավելագույն, և չափորոշիչ ային նվազագույն գիտելիքներ ունեցող աշակերտի` անցումային, միավոր ստանալու
հնարավորությունը:
Թեստի յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար տրվում է առանձին միավոր, նշվում է գնահատման քայլը: Յուրաքանչյուր առաջադրանք գնահատվում
է մյուսներից անկախ:
Թեստի առաջադրանքների կատարման համար տրվող գումարային առավելագույն
միավորը
կարող
է
տարբեր
լինել
10-ից:
Այդ
դեպքում,
գումարային
միավորը
պետք
է
բերել
10 միավորային
համակարգի`:
Կիսամյակային ամփոփիչ աշխատանքից աշակերտի ստացած վերջնական
միավորը
մոտարկվում
¥կլորացվում)
է
ամբողջ
թվով,
եթե
այն ամբողջ չէ:
Կիսամյակային ամփոփիչ աշխատանքը կպարտավորեցնի աշակերտին լինել
ուշադիր,
ուսուցանվող
նյութը
սովորել
հիմնովին
և
մտապահել:
Դա
կնպաստի
աշակերտի
մոտ
մնացորդային
գիտելիքի
ավելացմանը:
Դրանով
«Կիսամյակային
ամփոփիչ
աշխատանք»-ի միավորային գնահատումը դառնում է կրթության որակի բարելավման մի կարևոր գործոն:
Комментарии
Отправить комментарий