Մ.Գալշոյան-Ձայն ամենայն հայոց







Մուշեղ Գալշոյան  -Ձայն ամենայն հայոց


Նոյեմբերի 16-ին գրադարանում <<Բարձրաձայն ընթերցանության>> խմբակը անցկացրեց իր հերթական ընթերցանության ժամը: Ընթերցանության նյութը Մ.Գալշոյանի <<Ձայն ամենայն հայոց>> փոքրիկ պատմվածքն էր,որը նվիրված էր Կոմիտաս վարդապետին: Խմբակի անդամներից Լաուրան ներկայացրեց Կոմիտասի համառոտ կենսագրությունը: Հռիփսիմեն կարդաց Կոմիտասի դատողությունները Հայաստանի,հայ ժողովրդի և հայ մշակույթի մասին: Հետո խմբակի անդամները կարդացին պատմվածքը մասերով և մեկնաբանեցին: Մասնակիցները առանձին-առանձին արտահայտվում էին և իրենց պատկերացնում  Պոլսի Կենտրոնական վարժարանի սաներ: Կոմիտասը վարժարան էր եկել ընտրելու ձայնեղներին իր երաժշտանոցի համար:Նա փորձում էր Հայաստան աշխարհի բոլոր կողմերից ընտրել սաներ,որ երաժշտանոցը ներկայացնի ողջ Հայաստանը: Պատմվածքը հուզիչ և հետաքրքիր էր:

Комментарии