Վախթանգ Անանյան-Մահից հզորը
Նոյեմբեի 23-ին <<Բարձրաձայն ընթերցանության>> խմբակի անդամները անցկացրեցին հերթական ընթերցանության ժամը: Ընթերցանության նյութը Վ.Անանյանի <<Մահից հզորը>>պատմվածքն էր:Պատմվածքը կարդացին երեք մասով:Յուրաքանչյուր հատվածը կարդալուց հետո մասնակիցները քննարկում և մեկնաբանում էին : 8-1 դասարանի աշակերտ Արամը մեկնաբանելով պատմվածքը`այն համեմատեց գրողի մյուս ստեղծագործությունների հետ,ինչպես նաև ներկայացրեց գրողի կենսագրությունը: 9-1դասարանի աշակերտուհի Աննան մեկնաբանեց պատմվածքում ներկայացված մի քիչ փիլիսոփայական այս հարցը.<<Որն է ուժեղ կենդանու մեջ`մահվան ահը,թե ինքը մահը>>:Մասնակիցներից Մարիամը,Սվետան,Լիանան և Լաուրան մեջբերումներ էին անում պատմվածքից:Խոսելով թռչունների արքայի մահվան մասին`նրանք նշեցին,որ արծվի հարձակման սարսափից կաքավները թաքնվել էին փշերի մեջ,որոնց վրա էլ իր վերջին շունչը փչեց արծիվը,իսկ կաքավները ահից չեն շարժվում և սովամահ են լինում;Այստեղից էլ ժողովրդական ասացվածքը`<<Ահը հզոր է ,քան թե մահը...>>:
Комментарии
Отправить комментарий