Վահան Տերյան-Վերջին ուղևորությունը
Նոյեմբերի 11-ին գրադարանում անցկացվեց<<Վ.Տերյան.Վերջին ուղևորություն>>վավերագրական ֆիլմի դիտումն ու քննարկումը:Ֆիլմում ներկայացված էր գրողի կյանքի վերջին տարիները և ուղևորությունը Միջին Ասիա,որի ժամանակ Օրենբուրգ քաղաքում նա մահանում է:Վ.Տերյանի մասին աշակերտները կարդացին նաև Վ.Պարտիզունու <<Վահան Տերյան>>գրքից հատվածներ` կյանքի վերջին տարիների և մահվան մասին:Մասնակիցները քննարկեցին ինչպես ֆիլմը,այնպես էլ կարդացած հատվածները:<<Վ.Տերյանի ողբալի մահից անցել են շատ տարիներ ,բայց նրա հմայքից մի նշանախեց չի պակասել:Նա մնում է իր առաջին օրվա գեղեցկության մեջ `միշտ անփոխարինելի,միշտ անմրցելի>>,-գրել է Ավ. Իսահակյանը:Համընդհանուր երախտագիտություն ու երբեք չմարող սեր-այս է մեծերին ընկնող բաժինը:Այդպիսի մեծերից է Տերյանը,որը կյանքի վերջում մխրճվեց աշխարհասասան մրրիկների մեջ և ընկավ այդ նոր ճանապարհի սկզբում`դարերին թողնելով իր սրտահույզ ու հիասքանչ երգը:Մեծ պոետը բնության տված հղոր ու շքեղ տաղանդով ժխտեց բնության օրենքը`մահը,և սկսեց իր երթը դեպի դարերը գալիք,դեպի հավերժություն:Տերյանը մահացավ հեռավոր Օրենբուրգում,բայց հետո նրա աճյունը տեղափոխվեց Երևան: Այժմ Կոմիտասի անվան պանթեոնում Կոմիտասի և Իսահակյանի հարևանությամբ հանգչում է նաև Տերյանի աճյունը:
Комментарии
Отправить комментарий