ԱՄԱՆՈՐՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Ամանորը հայկական ազգային օրացույցի առաջին տոնն է :Այն կոչվել է տարեմուտ,
տարեգլուխ,կաղանդ,լոլե:Ամանորը անցել է զարգացման մի քանի փուլ:Վաղնջական
 ժամանակներում հայերը այդ տոնը նշել են գարնան զարթոնքին`մարտի 21-ին գիշերահավասարի օրը: Այն կապում էին նաև Բարեկենդանի տոնի հետ: Տոնի օրը կատարվում էին ծիսական երգեր,պարեր,խաղեր ,թատերական ներկայացումներ:Հաջորդ փուլը նշել են օգոստոսի 11-ին որպես աշնանային բերքահավաքի տոն և կոչվել է Նավասարդ: 18-րդ դարի  վերջից `ընդօրինակելով եվրոպական ժողովրդին,հայերը Ամանորը նշում են հունվարի 1-ին:Կրկնվում էին ամանորյա ազգային ծեսերը և սովորույթները: Այժմ մնացել են միայն այդ ծեսերի հանդիսավոր և կենցաղային կողմը: Ամանորի գիշերը մարդիկ տոնական սեղաններ են պատրաստում,երազանքներ պահում,իրար շնորհավորում և բարեմաղթանքներ կամենում:













Ամանորն աշխարհի տարբեր երկրներում

Շվեդիա

Լյուչիան բոլոր շվեդերին ծանոթ անուն է, չէ՞ որ հենց նրան են ընտրում երեխաներն ու ճեփ-ճերմակ զգեստ հագցնում: Ամանորի գիշերն այստեղ պայծառ է, ինչպես ցերեկը: Ոչ ոք չի անջատում տան լույսերը, իսկ փողոցային լույսերը վառ են մնում մինչև առավոտ: Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր: Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բեւեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության եւ ուրախության խորհրդանիշն է: Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը , իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ Պապու կերպարանքով: Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում են սերպանտին շաղ տալ, շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն էլ նվերներ բաժանել: Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում Նոր Տարին մուտք է գործում Շվեդիա:

Ֆրանսիա

Ֆրանսիայում կարևորը գինու տակառը գրկելն ու տոնի առթիվ դրանով շնորհավորելն է:
Ֆրանսիայում Ձմեռ պապին անվանում են Պիեռ Նոել: Նա գալիս է Ամանորի գիշերը և նվերներ է դնում մանուկների կոշիկների մեջ: Այս երկրում նույնպես, ինչպես շատ երկրներում ամանորյա թխվածքի մեջ բակլա են դնում, ում այն բաժին է հասնում՝ նա արժանանում է «բակլայի թագավոր» տիտղոսին և տոնական երեկոյի ընթացքում բոլորը նրան են ենթարկվում:
Ֆրանսիացիները տոնածառի կողքը դնում են փայտե կամ կավե տիկնիկներ: Ավանդույթի համաձայն, տանտերն անպայման պետք է չրխկացնի իր բաժակը գինու տակառին, դրա Ամանորը շնորհավորի ու խմի՝ լավ բերք մաղթելով:

Անգլիա

Ամանորին Անգլիայում կազմակերպվում է մեծ դիմակահանդեսային քայլերթ: Այստեղ են լինում հեքիաթային բոլոր հերոսները: Կազմակերպվում են տիկնիկային բեմադրություններ, որոնք հաճելի են ոչ միայն երեխաներին, այլև իրենց ծնողներին: Մարդիկ հայտնվում են հեքիաթում: Կեսգիշերին զնգում են զանգակները, որոնց ձայներին միանում են երջանիկ մարդկանց բացականչությունները: Անգլիայում ամանորյա սեղանին անպայման դրվում է հնդկահավ՝ շագանակներով և տապակած կարտոֆիլով, ինչպես նաև խաշած կաղամբ՝ մսի կարկանդակներով, պուդինգ, քաղցրավենիք, մրգեր:
Անգլիայում ընդունված է Ամանորի տոնին երեխաների համար անգլիական հնագույն հեքիաթների սյուժեներով ներկայացումներ խաղալ: Նոր տարվա ամբողջ գիշերը փողոցում առևտրականները վաճառում են խաղալիքներ, դիմակներ, փուչիկներ, շվիկներ:Անգլիայում է առաջին անգամ ծնունդ առել Ամանորը միմյանց բացիկներով շնորհավորելու սովորությունը: Ամանորյա առաջին բացիկը տպագրվել է Լոնդոնում, 1843 թ.:Քնելուց առաջ երեխաները սեղանին նվերների համար ափսե են դնում և սպասում են Սանտա Կլաուսին, իսկ կոշիկների մեջ խոտ են դնում, որով ուզում են հյուրասիրել Սանտայի իշուկին:
Նոր տարվա գալստյան մասին ազդարարում են զանգերը: Նախքան ժամացույցի սլաքները կմոտենան ժամը 12-ին, ծածկոցով ծածկված զանգերը թույլ զանգահարում են՝ նախապատրաստելով ու նախազգուշացնելով Նոր տարվա գալուստը: Ուղիղ ժամը 12-ին զանգերը դեն են շպրտում ծածկոցները և ամբողջ հզորությամբ զանգում են՝ ազդարարելով Նոր տարվա մուտքը: Այդ րոպեներին սիրահարները պետք է սպիտակ ճագոմի ճյուղերի տակ ամուր-ամուր համբուրվեն, որպեսզի եկող տարում միմյանցից չբաժանվեն: Ճագոմը մոգական ծառ է համարվում:

Հունաստան

Հունաստանի բնակիչները հյուր գնալիս իրենց հետ վերցնում են մի քար, որը նետում են հյուրընկալող տան շեմքին: Եթե քարը ծանր է, նրանք ասում են. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանրակշիռ»: Եթե քարը փոքր է, ցանկանում են. «Թող տանտիրոջ աչքի փուշն այս քարի պես փոքր լինի»:

Ճապոնիա

Այս երկրում հաջողության նշան է նոր տարին նոր հագուստով դիմավորելը: Ըստ ավանդության` այն հաջողություն և երջանկություն է բերում: Նոր տարին ուղեկցվում է զանգերի ղողանջով, որոնցից ամեն մեկը ոչնչացնում է մարդկային արատներից մեկը;

Չինաստան

Շնորհավորանքների ժամանակ մարդիկ ցայվում են ջրով: Այս տոնին գրեթե անհնար է հանդիպել չոր շորերով ինչ-որ մեկի: Ամանորը հատկապես հետաքրքիր ու գույնզգույն է նշվում Չինաստանում, որտեղ կոչվում է Գարնան փառատոն կամ Չունձզե:Պատմականորեն չինական կայսրերի ժամանակ տոնական արարողություննեն աչքի էին ընկնում իրենց առանձնահատուկ շքեղությամբ:


Комментарии