Հրանտ Մաթևոսյան-Աշնան արև



   Հրանտ Մաթևոսյան-Աշնան արև

Դեկտեմբերի 3-ին  գրադարանում տեղի ունեցավ Հրանտ Մաթևոսյանի <<Աշնան արև>>ֆիլմի ցուցադրումը և քննարկումը: Ֆիլմը հակասական և բարդ բնավորության տեր գեղջկուհու ճակատագրի,կյանքի պարտադրած դժվարությունների հետ ունեցած նրա դժվար հարաբերությունների մասին է:Ֆիլմը դիտելուց հետո  12-1 դասարանի աշակերտները ներկայացրեցին Հ.Մաթևոսյանի համառոտ կենսագրությունը և ստեղծագործությունը: Հրանտ Մաթևոսյանը ժամանակակից հայ արձակի ամենանշանավոր դեմքն է:Նրա ստեղծագործության հիմնական թեման գյուղն է,այնտեղ ապրող մարդու գոյապայքարը,ազգային ու սոցիալական տագնապները:<<Աշնան արև>>վիպակի հերոսը կյանքի աշնանը մոտեցող կինն է`Աղունը,որը պատրաստվում է գյուղից քաղաք գնալ`որդուն ամուսնացնելու:Հերոսուհին մեկ օրվա ընթացքում վերապրում է իր անցած կյանքը:Նրա ներկա կյանքի ամեն մի պահը անցյալի մի հուշ է արթնացնում,որն էլ օգնում է հասկանալու Աղունի արարքներն ու վարքագիծը:Աղունը խելացի,սրամիտ,խայթող,աշխատասեր և տոկուն կին է:Թեև կյանքի հարվածները դառնացրել են Աղունին,բայց նա հավատով է նայում վաղվա օրվան: Ամուսինները իրար նման են միայն աշխատասիրությամբ,մնացած բոլոր հարցերում նրանք հակապատկերներ են: Կյանքի վերաբերյալ Աղունն ունի իր փիլիսոփայությունը:Նրա կարծիքով կյանքը մարդուն տրվում է մեկ անգամ,ուստի պետք է այն ապրել արժանավայել:  

Комментарии