Վարդան Այգեկցի-Առակներ
Դեկտեմբերի 7-ին <<Բարձրաձայն ընթերցանության>> խմբակի անդամները ընթերցեցին Վ.Այգեկցու առակներից մի քանիսը և մասնակիցների հետ վերլուծեցին: Խոսելով առակի մասին`նրանք ներկայացրեցին ինչ է առակը և ովքեր են մեր առակագիրները: Առակն առաջացել է ժողովրդական բանահյուսության մեջ և հետո անցել գրականությանը`որպես պատմողական փոքրածավալ արձակի տեսակ: Առակի մեջ իրականությունը պատկերվում է այլաբանորեն,մարդկանց և անձնավորված կենդանիների,բույսերի,առարկաների միջոցով: Միջնադարյան առակը արձակ շարադրանքով,գեղարվեստական հորինվածքով,բարոյախրատական բովանդակությամբ փոքրածավալ ստեղծագործություն է: Մասնակիցները համառոտ պատմեցին Վ.Այգեկցու կենսագրությունը և իրենց կարդացած առակները:<<Ոսկին և ցորենը>> և <<Եզն ու ձին>> առակներում բարձր է դասվում աշխարհը շենացնող տքնաջան աշխատանքը:Այդպիսի առակ է նաև <<Կտակ գանձի մասին>> զրույցը,որը պատմում է ,թե ինչպես հայրը ծույլ որդիներին ստիպում է փորել հողը`ասելով ,թե այնտեղ գանձեր կան: այդ աշխատանքը իրոք գանձ է դառնում,քանի որ այգին աճում և առատ բերք է տալիս: Առակները խրատական-ուսուցողական նշանակություն ունեն,դրանք ծաղրում ու պարսավում են մարդկային արատները: Վերջում ընդհանրացրեցին,որ առակները խրատում են լինել բարի,խոհեմ,հնարամիտ,հայրենասեր և ճանաչել սեփական ուժերը:

Комментарии
Отправить комментарий