Հունվարի 18-ին գրադարանում անցկացվեց բարձրաձայն ընթերցանության ժամ:Ընթերցանության նյութը Զորյանի <<Բախտ>>պատմվածքն էր:Նյութը բաժանված էր 3 հատվածների:Ընթերցանությունը վարում էին 8-1 դասարանի աշակերտներ Սարգսյան Արամը,Սահակյան Անժելիկան և Նադիրյան Ռոբերտը:Յուրաքանչյուր հատվածը կարդալուց հետո մասնակիցները քննարկում և մեկնաբանում էին այն:Քննարկմանը առավել ակտիվ մասնակցում էին 8-1 դասարանի աշակերտներ Անիտան,Դավիթը,Ռոբերտը,9-2 դասարանի աշակերտներ Միլենան,Անժելան,Էլենը,Լաուրան և Մարիամը:Պատմվածքի հերոսուհին`Մարգարիտան իրեն համարում էր ամենադժբախտ կինը,որովհետև ամուսինը կառապան էր և օրերով տանը չեր գիշերում:Նա միշտ վիճում էր ամուսնու հետ` պահանջելով կառքը վաճառել և ուրիշ գործ անել,բայց ամուսինը համառորեն շարունակում էր իր գործը:Այսպես շարունակվեց նրանց կյանքը մինչև թուրքերի գյուղ մտնելը:Թուրքերը խուզարկում և թալանում էին գյուղացիներին: Գալուստենց տնից նրանք տարան կառքն ու ձիերը,որը մեծ ցավ պատճառեց Գալուստին և նա ստիպված սկսեց մրգի առևտուր անել,իսկ կինը բոլորին պատմում էր,որ արդեն իրեն շատ բախտավոր է զգում,որովհետև ամուսինն գիշերները ժամանակին տուն էր վերադառնում և ինքն իրեն այլևս միայնակ չէր զգում:Հեղինակը նկարագրել է սոցիալական ու քաղաքական բարդ իրադարձությունների ոլորտում հայտնված հայ մարդու հոգեբանությունն ու ճակատագիրը:Անժելիկան համառոտ ներկայացրեց գրողի կյանքը և ստեղծագործությունը:
Комментарии
Отправить комментарий