Ծովինար Բանուչյան-Տես,որ լռում եմ...
Փետրվարի 1-ին բարձրաձայն ընթերցանության նյութը երիտասարդ բանաստեղծուհի Ծովինար Բանուչյանի <<Տես,որ լռում եմ...>>գիրքն էր:Գիրքը բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածու է::Ընթերցանության համար ընտրված էր <<Ոտաբոբիկը>> պատմվածքը:Դա մի հուզիչ և հետաքրքիր պատմություն է փոքրիկ երեխայի մասին,որի կոշիկները միշտ սեղմում էին ոտքերը և նա խնդրում է մորը հանել և դեն նետել դրանք: Երբ մայրը հարցնում է `ինչու,նա պատասխանում է,որ ուզում է ոտքերը գետնին առնի,գետինը զգա: Ներկայացվեց գրողի մասին որոշ տեղեկություններ: Ծ.Բանուչյանը անկախության շրջանի ծնունդ է :Անկախության տարիներին հասարակությունը հայտնվեց բարոյահոգեբանական ծանր իրականության մեջ:Այդ ժամանակներում ծնված սերունդը ժամանակից շուտ հասունացավ:Այդպիսին էր նաև Ծովինարը:Նա այդ իրականության կրողն էր:Նրան հաջողվել է իր ապրած տխրությունն ու ցավը,հիացմունքն ու հիասթափությունը,կարոտն ու ափսոսանքը,իր հոգու ճիչը հասցնել ընթերցողին: Գիրքը նվիրված է մարտի 1-ի զոհերի հիշատակին:Աշակերտները հերթով կարդում էին պատմվածքը,հատված-հատված մեկնաբանում և հայտնում իրենց կարծիքները:Փոքրիկը հայր չուներ,իսկ մայրը հիվանդ էր:Մայրը նրան մանկատուն է հանձնում,որտեղ նրան աջակից են դառնում մյուս որբ երեխաները: Երբ երեխաները պատմում են իրենց մասին,փոքրիկը ասում է ,որ ինքը հայրիկ էլ ունի,մայրիկ էլ,բայց նրանք արդեն երկնքում են և միշտ իր հետ են աստղերի տեսքով: Ծովինար Բանուչյանի պատմվածքները մեկը մեկից հուզիչ ու հետաքրքիր էին:Նրա հերոսները աչքի են ընկնում կամային ուժեղ հատկանիշներով:Մասնակիցները վերջում գրեցին իրենց կարծիքները այդ պատմվածքի մասին:
Գուգլում գրեցի պատմվածքի անունը, որ միանգամից լինքը գտնեմ ու չեմ կարող բացատրել ` ինչ հաճելի անակնկալ էր ինձ համար:)Եթե հնարավոր է, շատ կուզեմ կարդալ երեխաների կարծիքները...Շատ շնորհակալ եմ...
ОтветитьУдалитьԾովինար Բանուչյան (Ծով)
Этот комментарий был удален автором.
УдалитьЭтот комментарий был удален автором.
ОтветитьУдалитьԿարդացի կարծիքները երեխաների ու հոգաչափ շնորհակալեմ:Ասեմ, որ նոր գործեր շատ կան, հատկապես պատմվածքները սյուժեով և ոճով շատ տարբերվում եմ նախորդներից:Նոր գրքի համար աշխատանքներ են տարվում, իսկ բանաստեղծությունները հիմնականում ֆեյսբուքյան էջում տեղադրում եմ, եթե ուզում են, կարող են հետևել, կամ եթե հարցեր ունեն, սիրով կպատասխանեմ:
ОтветитьУдалитьhttp://www.facebook.com/pages/%D4%BE%D5%B8%D5%BE%D5%AB%D5%B6%D5%A1%D6%80-%D4%B2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6/328886152099?ref=hl
Ծով