Լեոնարդո դա Վինչի- Հեքիաթներ,լեգենդներ,առակներ







 

Լեոնարդո դա Վինչի- Հեքիաթներ,լեգենդներ,առակներ

Փետրվարի 8-ին գրադարանում անցկացված բարձրաձայն ընթերցանության թեման Լեոնարդո դա Վինչինի <<Հեքիաթներ,լեգենդներ,առակներ>> գիրքն էր:Խմբակի անդամները  Լեոնարդոյին գիտեին որպես արվեստագետ,բայց որպես հեքիաթագիր չգիտեին: Մինչև հեքիաթների ընթերցումը, 11-5 դասարանի աշակերտուհի Լուսինե Հարությունյանը ներկայացրեց մեծ արվեստագետի կյանքն ու ստեղծագործությունը: Նա մեկնաբանեց նաև նրա հանրահայտ կտավները`<<Ջոկոնդան>>,<<Վերջին ընթրիքը>> : Լեոնարդոն       ներկայացվեց նաև որպես հեքիաթագիր: Նրա հեքիաթներն ու լեգենդները Վերածննդի դարաշրջանի մշակույթի փայլուն երևույթներից են: Մասնակիցները կարդացին <<Լեզուն ու ատամները>>, <<Մայրին>>, <<Աղվեսն ու կաչաղակ>>,<<Կզաքիսը>> և <<Ծարավ էշը>> հեքիաթները: Էլենը, Արամը,Ռոբերտը,Անժելան,Միլենան և Անիտան մեկնաբանեցին հեքիաթները: Լեոնարդոյի հեքիաթները մյուս ավանդական հեքիաթների նման են և դրանց հերոսները նույպես կեհդանիներն են,որոնք օժտված են մարդկային լեզվով խոսելու և գնահատելու իրենց և այլոց արարքները:Լեոնարդոն շատ էր տեսել չարիք ու այլանդակություն,դաժանություն ու անարդարություն,բայց նա սեփական դառնությունները չի տարածում կենդանական աշխարհի վրա: Նրա ամբողջ համակրանքը մշտապես նրանց կողմն է, ովքեր ազնիվ են,համեստ,աշխատասեր,իսկ ստախոսների,պարծենկոտների,անբանների հանդեպ նա միանգամայն անխնա է:Իր հեքիաթները նա քաղել է կյանքից`<<այդ մեծ ուսուցչից ,որից սովորելու բան ունեն անգամ գրողները>>: Կարդացին նաև Լեոնարդոյի կրտսեր ժամանակակցի`Միքելանջելոը:

        Շռայլորեն օժտված էր նա

        Բնությունից շռայլաշուք.
        Խոսքով շուրջն էր գերում համակ
        Մի հայացքով սրտեր մաշում...

Комментарии