Տյառնընդառաջ
Փետրվարի 13-ին Հայոց եկեղեցին տոնում է Տյառնընդառաջը,որը ժողովրդի մեջ հայտնի է նաև Տրնդեզ անունով: Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնը նվիրված է քառասունօրյա Հիսուսին տաճար բերելուն: Հովսեփն ու Մարիամը քառասուն օրական մանուկ Հիսուսին Տարան տաճար: Այստեղ նրանց ընդառաջ եկավ Սիմոն անունով մի ծերունի: Սիմոնը արդար ու ազնիվ մարդ էր: Ըստ նոր կտակարանի Աստված ընդառաջել էր Սիմոնի խնդրանքին`ապրել այնքան,մինչև տեսնի մարդկության փրկչի ծնունդը: Հիսուսին տեսնելով`Սիմոնը հասկանում է,որ կատարվել է իր խնդրանքը: Սպիտակահեր ծերունին գրկում է մանուկ Հիսուսին և ասում,որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար:
Արարողությունները եկեղեցում սկսվում են երեկոյան ժամերգությամբ,որից հետո երգվում է <<Լույսն զվարթ >> շարականը: Հետո եկեղեցու բակում խարույկ են վառում`քահանայի օրհնությամբ: Կրակը վառելու պատվավոր իրավունքը պատկանում էր այդ տարի ամուսնացած նորափեսաներին: Մարդիկ հավաքվում են եկեղեցու բակում`իրենց հետ փայտեր բերելով: Նրանք թեժացնում են կրակը և միմյանց կոչ անում<<ձմեռը վառել>>: Ասում են,թե Տրնդեզից հետո վերջանում է <<ձմռան քառասունքը>>:
Եկեղեցու բակում ներկա գտնվողները վառվող մոմերով վերադառնում են իրենց տները: Տոնակատարությունները շարունակվում են տների բակերում,որտեղ եկեղեցուց բերած կրակով խարույկներ են վառում: Դրանք ասես ցրում են ձմռան ցուրտն ու մթությունը և ավետում գարնան գալուստը:

Комментарии
Отправить комментарий