ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ-ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ /հատված/
Հիշեցեք ձեր ունեցած ամեն ինչից պետք է բաժին հանեք ուրիշներին:Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է ,թե տալը խենթություն է :Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա,որովհետև եթե գողին տաք ,նա ձեզնից չի գողանա, և արդեն գող չի լինի:Եվ ինչքան շատ տաք ,այնքան ավելի շատ բան կունենաք տալու համար:
Մարդկությունը մի ամբոջություն է ,ինչպես դու,ինչպես քո մեջ լավի կողքին կա վատը ,այնպես էլ մարդկանց մեջ կա և լավը,և վատը :Դրանք բոլորի մեջ կան անբաժան վիճակում :Եվ ինչպես որ մարդու խիղճը պայքարում է իր բնավորության հակասությունների դեմ ,այնպես էլ այդ հակասությունները ապրող ամեն մի մարմնի մեջ,մարդկային հասարակության մեջ , ամբողջ աշխարհի մեջ: Մարդկությունը ձգտում է ազատվել հիվանդությունից:Բայց դու մի մտահոգվիր ,որովհետև լավն անպարտելի է ,իսկ վատն ի վերջո պարտվում է և փախուստի դիմում :Հիվանդ մարմինն ու հիվանդ հոգին առողջանում են :Նրանք կարող են նորից հիվանդանալ,բայց նրանք միշտ պիտի ապաքինվեն ,իսկ յուրաքանչյուր նոր հիվանդությունից ու ապաքինումից մարմինն ու հոգին ամրապնդվում են և ի վերջո այնքան ուժեղ կդառնան ,որ զերծ կլինեն կեղտերից ,կլինեն ավելի նուրբ , ավելի ազնիվ , ավելի գեղեցիկ ու վարակից հեռու : Աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ ,արդար է նա ,թե անարդար ,այդ նպատակին է ձգտում `նույնիսկ գողը և մարդասպանը ձգտում են հասնել այդ բանին : Ոչ ոք իզուր չի մեռնում : Մարդիկ մեռնում են `ձգտելով դրախտի,տենչալով անմահություն ,տենչալով ճշմարտություն և ու արդարություն:
Կգա օրը ,երբ բոլոր մարդիկ ,մենք բոլորս ,մեզնից ամենահետինն անգամ ,կհասնեն վերջնական օթևանի ,կհանգստանան ,կսփոփվեն ,կհասնեն անմահության ,չարությամբ լեցուն այս աշխարհը կդառնա բարության մի աշխարհ:

Этот комментарий был удален автором.
ОтветитьУдалить