ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ-ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Այս տարի լրանում է օտարագիր հայ գրող Վ. Սարոյանի ծննդյան 105 ամյակը: Գրադարանում նախատեսվում է կազմակերպել մի շարք միջոցառումներ նվիրված Վ.Սարոյանին:Սարոյանը ծնվել է 1908թ. Կալիֆոռնիայում`Բիթլիսից գաղթած աշխատավոր հայ ընտանիքում: Սարոյանի շատ գործերում ոչ միայն հայի կերպարներ կան, այլև կա հայի հոգեբանություն,ոգի ու ոճ,կա անհուն կարոտ կորցրած ծննդավայրի հանդեպ: <<Թեև անգլերեն եմ գրում,բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Գործածածս խոսքերն անգլերեն են,միջավայրը,որի մասին գրում եմ,ամերիկյան է: Սակայն այն ոգին,որ ստիպում է ինձ գրել`հայկական է: Ուրեմն` ես հայ գրող եմ>>,-գրել է Սարոյանը: Գրադարանում փետրվարի 15-ին անցկացվեց հերթական ընթերցանության ժամը,որի թեման Սարոյանի <<Մարդկային կատակերգություն>> վիպակն էր: Այս վիպակը նա նվիրել է իր մորը`Թագուհի Սարոյանին: Վիպակում Սարոյանը արտահայտել է հասարակ մարդու մասին ունեցած իր ջերմ սերը,լավագույն ակնկալություններն ու խորհրդածությունները: Վեպի նյութը ամերիկյան մի փոքրիկ քաղաքի կյանքն է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Սարոյանը այդ քաղաքի հասարակ մարդկանց մասին է գրել,ուշադրությունը կենտրոնացնելով մի ընտանիքի`Մաքոլների ընտանիքի վրա: Հեղինակը <<Մարդկային կատակերգություն>> է անվանել իր վիպակը,որովհետև այնտեղ գրեթե բոլոր մարդիկ դժբախտ են,նույնիսկ այն հասարակ ցրիչը,որ հեռագիր էր բաժանում Իթաքա քաղաքի բնակիչներին: Ընթերցանության համար ընտրված էր <<Մայրիկին`սիրով>> և <<Մարկոսի նամակը իր եղբայր Հոմերին>> հատվածները: 9-2 դասարանի աշակերտներ Սվետլանան և Անժելան կարդացին հատվածները,իսկ մյուս մասնակիցները քննարկեցին և մեկնաբանեցին: Ամենակարևորը այս վեպում սերն է դեպի մարդը,մտահոգությունը հասարակ մարդու ճակատագրի նկատմամբ,խոր լավատեսություն և հավատ կյանքի հանդեպ: 8-1 դասարանի աշակերտ Արամը կարդաց ասույթներ Սարոյանի մասին: Ընթերցվեց նաև Սարոյանի մտքերը,որոնք օգնեցին թափանցելու նրա աշխարհը: <<Հայի ոգին զորավոր ոգի է: Ես հայ եմ>>,-հպարտությամբ ասել է Վիլիամ Սարոյանը: Անիտան և Ռոբերտը պատրաստել էին Սարոյանի մասին շնորհանդես: Մասնակիցները ծանոթացան Սարոյանի կյանքին և ստեղծագործությանը:

Комментарии
Отправить комментарий