Պարույր Սևակի մասին
Դու ընդամենը անհատ էիր,բայց ինչպիսի անհատ:Նման էիր լեռնային մի աղբյուրի,որն իր ուժը բնության ընդերքից է առնում ու բնության ուժն է բերում ժողովրդին:Եվ սիրում էինք քեզ,
որովհետև չէինք կարող բնությունը չսիրել...
Մ.Սարյան
Նա զգայուն էր ծաղկաթերթի,բառի,զգացմունքի հանդեպ...
Սևակի բահաստեղծությունները կմնան:
Նրանք շարունակում են հնչել և խորհել...
Ա.Վոզնեսենսկի -ռուս բանաստեղծ
Կյանքում նա շատ անմիջական էր,բարի,զգայուն,բաց հոգու տեր մարդ:Նրա հետ շփվելը հեշտ էր ու հաճելի:Նրա միտքը,ողջ ինտելեկտը համազոր էին հայոց խորհրդանշական նահապետ Արարատի իմաստուն և ճերմակ բարձունքներին,նրա մարդկային և բանաստեղծական խառնվածքը լեռնային գետակի բուռն հոսք էր հիշեցնում...
Բուն հայկական խառնվածքի մարդ...
Էդ. Մեժելայտիս
լիտվացի բանաստեղծ
Պարույր Սևակին
/կրճատ/
Ինչպես ապրեմ առանց քեզ
Սիրելի Պարույր,
Դու հաց էիր ինձ համար,
Օդ էիր ու ջուր:
Իմ անզիջում,անողոք
Եվ իմ քմահաճ,
Կոմիտասյան իմ մորմոք,
Իմ տնավեր լաճ:
Իմ հանճարեղ,իմ հիմար,
Իմ պղտոր,իմ ջինջ,
Բահի զնգոց,խոփի վար,
Ամեն,ամեն ինչ:
Դու մի բանակ,դու մի զորք,
Դու մի տոհմի շյուղ,
Դու հրթիռի հրացոլք
Ու երդիկի ծուխ:
Դու դպիր ու շինական,
Դու անխոնջ գրիչ,
Դու մի անտեր տիրակալ
Եվ տիրական խիղճ...
Հ.Սահյան
***
Կանգնած կանաչ սարի լանջին,
Արև առած որպես ծնծղա,
Ծիծաղում է մի խանձադեմ
Ու հաստաշուրթ գեղջուկ տղա:
Ծիծաղում է,ու թվում է`
Նա ծնվել է աշխարհի մեջ
Մի շատ երկար կյանքի համար,
Որ պիտի գա,որ պիտի գա...
Հրաչյա Հովհաննիսյան
Պարույր Սևակին
-Բարև,-
Մեկ հատիկ այս բառն եմ ասում`
Կնքված անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման,
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես:
Եվ ով է այսպես
Իր հոգով չափում
Խորությունները անսահմանների
Զորությունները աստղ ու արևի,
Եվ այսպես հանկարծ
Կայծակի նման իջնում է վերից:
Բարև, անամոք պոետ իմ տղաս,
Բարև, սիրելիս,
Շառաչուն այդպես
Անցիր դու մեկ-մեկ մեր երազներով
Ու մեզ բարևիր,
Ինչպես կասեիր քո երգերի մեջ`
<<Անկարելի բան չկա աշխարհում>>:
Մ.Մարգարյան
Դու ընդամենը անհատ էիր,բայց ինչպիսի անհատ:Նման էիր լեռնային մի աղբյուրի,որն իր ուժը բնության ընդերքից է առնում ու բնության ուժն է բերում ժողովրդին:Եվ սիրում էինք քեզ,
որովհետև չէինք կարող բնությունը չսիրել...
Մ.Սարյան
Նա զգայուն էր ծաղկաթերթի,բառի,զգացմունքի հանդեպ...
Սևակի բահաստեղծությունները կմնան:
Նրանք շարունակում են հնչել և խորհել...
Ա.Վոզնեսենսկի -ռուս բանաստեղծ
Կյանքում նա շատ անմիջական էր,բարի,զգայուն,բաց հոգու տեր մարդ:Նրա հետ շփվելը հեշտ էր ու հաճելի:Նրա միտքը,ողջ ինտելեկտը համազոր էին հայոց խորհրդանշական նահապետ Արարատի իմաստուն և ճերմակ բարձունքներին,նրա մարդկային և բանաստեղծական խառնվածքը լեռնային գետակի բուռն հոսք էր հիշեցնում...
Բուն հայկական խառնվածքի մարդ...
Էդ. Մեժելայտիս
լիտվացի բանաստեղծ
Պարույր Սևակին
/կրճատ/
Ինչպես ապրեմ առանց քեզ
Սիրելի Պարույր,
Դու հաց էիր ինձ համար,
Օդ էիր ու ջուր:
Իմ անզիջում,անողոք
Եվ իմ քմահաճ,
Կոմիտասյան իմ մորմոք,
Իմ տնավեր լաճ:
Իմ հանճարեղ,իմ հիմար,
Իմ պղտոր,իմ ջինջ,
Բահի զնգոց,խոփի վար,
Ամեն,ամեն ինչ:
Դու մի բանակ,դու մի զորք,
Դու մի տոհմի շյուղ,
Դու հրթիռի հրացոլք
Ու երդիկի ծուխ:
Դու դպիր ու շինական,
Դու անխոնջ գրիչ,
Դու մի անտեր տիրակալ
Եվ տիրական խիղճ...
Հ.Սահյան
***
Կանգնած կանաչ սարի լանջին,
Արև առած որպես ծնծղա,
Ծիծաղում է մի խանձադեմ
Ու հաստաշուրթ գեղջուկ տղա:
Ծիծաղում է,ու թվում է`
Նա ծնվել է աշխարհի մեջ
Մի շատ երկար կյանքի համար,
Որ պիտի գա,որ պիտի գա...
Հրաչյա Հովհաննիսյան
Պարույր Սևակին
-Բարև,-
Մեկ հատիկ այս բառն եմ ասում`
Կնքված անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման,
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես:
Եվ ով է այսպես
Իր հոգով չափում
Խորությունները անսահմանների
Զորությունները աստղ ու արևի,
Եվ այսպես հանկարծ
Կայծակի նման իջնում է վերից:
Բարև, անամոք պոետ իմ տղաս,
Բարև, սիրելիս,
Շառաչուն այդպես
Անցիր դու մեկ-մեկ մեր երազներով
Ու մեզ բարևիր,
Ինչպես կասեիր քո երգերի մեջ`
<<Անկարելի բան չկա աշխարհում>>:
Մ.Մարգարյան
Комментарии
Отправить комментарий