Փառքուհի Մինասյան -Ծաղկեփունջ




                                           Փառքուհի Մինասյան -Ծաղկեփունջ


   Մարտի 15-ին գրադարանում  անցկացվեց  Փառքուհի Մինասյանի <<Ծաղկեփունջ >> գիքի
տեսություն և քննարկում: Սփյուռքահայ գրող և նկարչուհի Փ. Մինասյանը ծնվել է Թեհրանում: Գրել սկսել է վաղ երիտասարդական տարիներին: 1986թ-ին իր ընտանիքով տեղափոխվել է Անգլիա և բնակություն հաստատել Լոնդոնում: Նրա բանաստեղծությունները,որոնք գրված էին անկեղծությամբ,սիրով և հայրենասիրական շնչով,
տպագրվում են սփյուռքահայ մամուլում: Փ.Մինասյանը վաղ երիտասարդական հասակից նաև նկարել է, որը նոր թափ է ստացել Անգլիայում հաստատվելուց հետո:Նրա նկարչությունը վառ գույներով,թեմաների ներքին լարումով ու վիպականությամբ են հատկանշվում,որն իր վրա կրում է նաև տարերային կնիքը: Նրա <<Ծաղկեփունջ>> գիրքը բանաստեղծությունների,
արձակ էջերի և գեղանկարների ժողովածու է: Սա նրա առաջին գիրքն է,որը նվիրված է Մեծ
եղեռնի զոհերի հիշատակին:
                            Ազգ իմ շատ ես տառապել
                            Տեսել աղետ ու ավեր,
                            Դու այս դարի դժնադեմ
                            Նահատակն ես տնավեր.
                            Համազգային վիշտ է մեծ
                            Ոտքի կանգնած սգում ենք:
                            Մեր Հայաստան իմ աշխարհ
                            Մեր սերն հավետ քեզ մնա:  
<<Ծաղկեփունջ>> գրքից ընթերցանության համար ընտրված էր <<Վարդանն ու աԱնուշը>>
փոքիկ պատմվածքը,որը սփյուռքահայ մի ընտանիքի պատմություն է: Մասնակիցները հատվածներով կարդացին,քննարկեցին և մեկնաբանեցին պատմվածքը: Երբ ընտանիքի միակ որդին ամուսնանում է օտարուհու հետ, ծնողները մեծ ցավ են ապրում:Նրանք ուզում էին,որ իրենց թոռները մեծանան և դաստիարակվեն հայ ոգով,խոսեն մայրենի լեզվով: Որդին կնոջ հետ հեռանում է տնից: Անուշը մի ընտանիքում դասատու է դառնում: Երբ լրանում է ամուսնու 60 տարին, մայրը հրավիրում է որդուն իր ընտանիքով նշելու հոր 60 ամյակը:  Եվ ինչ
զարմանք.ներս է մտնում մի փոքրիկ աղջիկ`ձեռքին կարկանդակ և հայերեն խոսում:
<<Տարեդարձ է այսօր,ուրախ օր է այսօր,մեր Վարդան պապի տարեդարձն է այսօր>> երգում են բոլորը: Այդ ամենի համար պետք է շնորհակալ լինել մայրիկին.նա ոչ թե ուրիշի տանն էր

աշխատում,այլ իր որդու տուն էր գնում և իր հարսին ու թոռանը սովորեցնում խոսել հայերեն:
                  Մայրեր ձեր գովքը սահման չունի
                  Ոչ գրիչն է կարող գրել,ոչ լեզուն խոսել,
                  Մայրեր դուք համբերության ծով
                  Դուք եք մեր ճամփեքը հարթում
                  Ու մեր օրերը սիրով զարդարում.
                  Բոլորս խոնարհվում ենք ձեր մեծության  առջև                             Հարգանք ձեզ մայրեր,
                  Հարգանք ձեզ զոհաբեր մայրեր:

                  

Комментарии