Ծովինար Բանուչյան-Տես,որ լռում եմ...


Գիրքը ընթերցելուց հետո

Վերջերս  գրադարանում անցկացվեց Ծ.Բանուչյանի <<Տես,որ լռում եմ...>> գրքի տեսություն և <<Ոտաբոբիկը>> պատմվածքի բարձրաձայն ընթերցանություն: Պատմվածքը այնքան հուզիչ.այնքան բարի ու անկեղծ էր,որ հետաքրքրեց ընթերցողնեին: Այդ գիրքը կարդացին բազմաթիվ ընթերցողներ և հեղինակի խնդրանքով գրեցին իրենց կարծիքները հեղինակի և նրա ստեղծագործության մասին:

  Շատ տպավորված ու հիացած եմ Ծ.Բանուչյանի գրքով:Բավականին հետաքրքիր պատմվածքներ են,որոնք առիթ են տալիս մտածել կյանքի ամեն վայրկյանի մասին: Ինձ առավել շատ դուր եկավ <<Եթե արցունքներ ունենայի...>> պատմվածքը: Հետաքրքրությամբ
ընթերցելով ամբողջ գիրքը` ես մտածել եմ <<Ապրիր>>ստեղծագործության մասին և ցանկացել եմ հասկանալ Աստղիկի վերաբերմունքը ու հեղինակի ապրած զգացմունքները: Ես կարծում եմ,որ նա տեսել և ապրել է այդ ամենը,հակառակ դեպքում չէր կարող ճշմարտորեն
վերարտադրել կյանքի դառն ու դաժան կողմերը:
                                                                                             Մաթևոսյան Էլեն- 9-2 դասարան

Երիտասարդ բանաստեղծուհու ապրումները`խորը,անսահման ու լայնախոհ,ընթերցողին տանում են երազային մի աշխարհ,որտեղ իրականությունը միախառնված է ապագայի փնտրտուքներին`լուսավոր,անկեղծ ու ցանկալի: Երբեմն հազիվ ես զսպում արցունքներդ,երբեմն տեղի ես տալիս,երբ գրողը ուղղորդում է քեզ իր մոլորակը,որտեղ լավին, ճշմարիտին ու երանելիին հասնելու համար դեմ ես գնում խղճիդ,բանականությանդ,զգացմունքիդ: Երազ աղջիկ -այսպես եմ բնութագրում հեղինակին և մնում այն համոզմունքին,որ որոնումների ճանապարհին կգտնի այն հաստատուն լույսի շողը,որը կտանի մարդկությանը կատարյալ,անթերի,երջանիկ իրականությանը: Տա Աստված:

                                                                                           Մելիքյան Արմինե-ուսուցչուհի

Բարձրաձայն ընթերցանության ժամանակ ես լսելով և մեկնաբանելով <<Ոտաբոբիկ>> պատմվածքը,շատ հուզվեցի: Փոքրիկ երեխայի դառը ճակատագիրը ինձ ստիպեց արտասվել:
Եվ ես կարդացի հեղինակի բոլոր պատմվածքները,որոնք մեկը մեկից հուզիչ էին ու հետաքրքիր: Անկախության տարիների դժվար ժամանակներին ես ծանոթ չեմ,բայց կարդալով գիրքը ես հասկացա,թե որքան բարդ ու դժվարին է եղել այդ շրջանի սերնդի կյանքը: Երիտասարդ գրողը այդ իրականության կրողն է: Նա այնքան խորությամբ է նկարագրել երևույթները և մարդու ներաշխարհը:Ինձ շատ դու եկավ այս միտքը`<<Մենք շատ ենք կորցնում այս կյանքում,բայց ամենակարևորը կարող ենք ստեղծել մեր ձեռքերով այն հումքից,որ մեր ափերում ենք պահում...>>: Ամենահուզիչ պատմությունը <<Ես կաթ չեմ սիրում>> պատմվածքն է,որն ստիպեց ինձ ապրել այդ փոքրիկի հետ իր ցավը: Ես կարծում եմ,
որ հեղինակը պետք է շարունակի գրել,որովհետև դեռ ասելիք ունի:
                                   
                                                                                            Բարսեղյան Սվետլաննա-9-2դասարան

Գրադարանից վերցնելով Ծ.Բանուչյանի գիրքը`այնպիսի հետաքրքրությամբ կարդացի և չզգացի, թե ինչպես հասա վերջին գործին: <<Կարմրիկը>>,<<Ապրիր>>,<<Ես կաթ չեմ սիրում>>,<<Մարդու տառապանքը>> հիանալի պատմվածքներ են,մեկը մեկից հուզիչ, անկեղծ, ազնիվ ու բարի: Որքան թախիծ,ցավ,սեր ու խորը փիլիսոփայություն  կա հեղինակի
ստեղծագործություններում: Ցավում եմ, որ այդքան երիտասարդ  տարիքում նման դառը իրականության ականատեսն է եղել: Կարծում եմ,որ հետագայում նա կգրի գեղեցիկ,ազնիվ ու անկեղծ սիրո պատմություններ:
                                                                                             Խաչատրյան Մելինե -9-2 դասարան

Հասարակության մեջ կա այսպիսի կարծիք, թե երիտասարդությունը չի հետաքրքրվում երկրի քաղաքական-տնտեսական ու հասարակական կարծիքով: Ծովինար Բանուչյանը իր <<Տես,որ լռում եմ...>> գրքով ևս մեկ անգամ կոտրեց այս կարծրատիպը: Ընթերցողն այստեղ տեսնում է անկեղծ զգամունքներ և խորը մտորումներ: Այժմ մենք տեսնում ենք մարտի 1-ի ահարկու դեպքերը 19 ամյա աղջկա աչքերով, ում իսկապես մտահոգում է իր երկրի և իր հայրենակիցների ճակատագիրը: Դժվար է այս ամենը տեսնելով մնալ լավատես ու ունենալ լուսավոր ապագայի հույս, բայց մեր երիտտասարդ հեղինակը կարողացավ իր մեջ ուժ գտնել առաջ շարժվելու համար՝ այն էլ այսպիսի խոշոր քայլերով: Հեղինակը կարողացավ նոր շունչ բերել մեր ժամանակակից գրականություն և ներկայացնել բոլորիս հայտնի ժամանակները մեկ այլ տեսանկյունից:
Մնում է հուսալ, որ այսքանով չի սահմանափակվի Ծովինարի գրական գործունեությունը և մենք շուտով հնարավորություն կունենանք ընթերցելու հեղինակի նոր գործերը:
     
                                                                                          Հարությունյան Լուսինե- 11-5 դասարան

                                                                                     

Комментарии